Ադրբեջանում սկսել են թափ հավաքել ազգային շարժումները
«ՏԻՐԱՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ տնտեսական աղետի ֆոնին Ադրբեջանում սկսել են թափ հավաքել ազգային շարժումները: Փոքր ժողովուրդները վերածվում են իրական ուժի, որը ունակ է արագացնել Ադրբեջանի փլուզման գործընթացը: Թալիշի Աստարա և Ջալալաբադ քաղաքներում արդեն մի քանի օր խոշոր անկարգություններ են տեղի ունենում: Իշխանությունը, փաստացի, անցել է տեղի ակտիվիստների ձեռքը: Բաքուն ձևականորեն դեռևս պահպանում է վերահսկողությունն այդ շրջանում, բայց իրադարձություններն այնտեղ ծավալվում են անկախ Ադրբեջանի իշխանության կամքից: Չի բացառվում, որ էթնիկ և սոցիալական դժգոհությունը կընդգրկի նաև թալիշներով բնակեցված այլ շրջաններ:
