Իրանն ու Չինաստանը քննարկել են
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Չինաստանի ներկայացուցիչները քննարկել են Իրանի հարավում՝ Մակրան ծովափնյա գոտում, երկու ատոմակայանների կառուցման մասին պայմանագիրը։ Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Սալեհին ընդգծել է, որ 1000 մեգավատտ հզորության ատոմակայանների կառուցման մեկնարկը ծրագրված է առաջիկա ամիսներին։
