Այդ անբարո, աննախադեպ խայտառակ նամակը, որ հղել է էրդողանին, դա բոլորիս ամոթն է

ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ չի անդրադառնա քննարկվող թեմային ու կխոսի Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակի մասին՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ արքեպիսկոպոսն իր ցավն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման վերաբերյալ;Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Այդ նամակը ազգային պետական դավաճանություն է բարձրաստիճան հայ հոգևորականի կողմից: Ակնկալում ենք, որ բոլորը բարձրաձայնեն այդ խնդրի մասին, որպեսզի խիստ դրվի Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հարցը: Այդ անբարո, աննախադեպ խայտառակ նամակը, որ հղել է էրդողանին, դա բոլորիս ամոթն է»: «Պարոն Մինասյան, սա ձեզ ուղղված հարց չէր, կարող եք զբաղեցնել ձեր տեղը»,- հարակից զեկուցող Գագիկ Մինասյանին դիմելով՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Գագիկ Մինասյանը, սակայն, որոշեց խոսել. «Ես կատեգորիկ դեմ եմ, երբ շեղվում են քննարկվող թեմայից, սակայն ես չեմ կարծում, որ ԱԺ-ն պետք է մխրճվի հոգեւոր թեմաների մեջ: Մենք պետք է լավ հասկանանք այն բարդ իրավիճակը, որտեղ գործում է մեր համայնքը Թուրքիայում»: Հիշեցնենք, որ Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ սկանդալային նամակ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում ասված է. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ազգի շրջանում խոր կսկիծ է առաջացրել: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք կիսում ենք այս վիշտը և, որպես մեր սրտանց և անկեղծ զգացումների արտահայտում, այդ մասին Ձերդ գերազանցությանը հայտնում»:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am