Ինչպես նշում է asbarez.com-ը, մի խումբ մասնագետներ սկսել են վերանորոգել Հիսուս Քրիստոսի`Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում գտնվող գերեզմանը, ինչը 1810թ. ի վեր առաջին դեպքն է:
Սուրբ Հարության տաճարի վերանորոգման աշխատանքների արդյունքում շինությունն ավելի կամրանա: Ենթադրվում է, որ վերանորոգման աշխատանքները կտևեն 8-12 ամիս, և այդ ընթացքում ուխտավորները կկարողանան շարունակել այցելել տաճար:Աղբյուրը նկատում է, որ Սուրբ հողի 3 եկեղեցիների միջև տարաձայնությունների պատճառով վերանորոգման աշխատանքները հետաձգվել էին: Սակայն Հույն ուղղափառ, Հռոմի կաթոլիկ ու Հայ առաքելական եկեղեցիները, այնուամենայնիվ, մի կողմ են դրել իրենց տարաձայնությունները` գիտակցելով վերանորոգման աշխատանքների մեկնարկի կարևորությունը:
Նշվում է, որ եկեղեցիներից ամեն մեկը ֆինանսական աջակցություն կցուցաբերի 3.3 մլն դոլար արժողությամբ նախագծին: Մինչդեռ Հորդանանի միապետ Աբդուլլահն իր անձնական միջոցներից ևս նվիրատվություն է արել վերանորոգման աշխատանքների համար: Հայտնի է, որ մինչ 1967թ. արաբ-իսրայելական պատերազմի մեկնարկը Սուրբ Հարության տաճարի տարածքը գտնվել է Հորդանանի հսկողության տակ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը