Հաքերների խումբը ներդրվել է Վրաստանի տարածքով ադրբեջանական գազը Թուրքիա փոխադրող գազատարի համակարգում եւ փոխել «երկնագույն վառելիքի» հոսքի ուղղությունը դեպի Ռուսաստան:
Այս մասին «Պրավո» հրատարակությանը հայտնել է Չեխիայի Հանրապետության կիբեռանվտանգության հայեցակարգի հեղինակ Ալես Շպիդլան` չնշելով, թե երբ է դա տեղի ունեցել:
Նրա խոսքով` համակարգի աշխատանքը վերականգնելու համար անհրաժեշտ է եղել երկու շաբաթ:
Շպիդլան նշել է, որ այլ երկրների գաղտնի փաստաթղթերը ձեռք բերելու համար գերտերությունները մասշտաբային կիբեռգրոհներ են կազմակերպում եւ միաժամանակ հետազոտում հաքերային գրոհների միջոցով այդ պետություններում քաոս ստեղծելու հնարավորությունները:
Որպես օրինակ նա նշում է Չինաստանը, որի մասնագիտացած կիբեռբանակը 50 հազարից ավելի մարդ ունի: Շպիդլան նաեւ հայտարարել է, որ մասշտաբային կիբեռգրոհների կազմակերպմամբ զբաղվում է նաեւ Ռուսաստանը՝ նշելով, որ դրա համար Վորոնեժում գործում է 12 հազար անձնակազմով մասնագիտացած կենտրոն:
Նրա խոսքով` կիբեռգրոհների միջոցով կարելի է կաթվածահար անել պետական ինստիտուտների աշխատանքը, ինչի համար բավական է, օրինակ, արգելափակել դրամական փոխանցումների համակարգը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը