Ինչու էր Արմեն Գևորգյանը մեկնել Դուբայ

Hayeli.am-ը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ ակտիվ քաղաքականություն է վերադառնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Իշխանական շրջանակներում քննարկում էին Վաչե Գաբրիելյանին Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը վստահել, որից հետո միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում նշանակել Արմեն Գևորգյանին։ Գրել էինք նաև,որ մեր ունեցած տեղեկություններով  նա կնշանակվի Արդշինինվեստ բանկի խորհրդի անդամ, այն բանկի, որը Գեւորգյանի իշխանության ժամանակ «արտոնյալների» շարքում է եղել։ Մեզ տեղեկություններ էին  հասել,որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կնշանակվի ԱԱԽ քարտուղարի պաշտոնում:Եվ ահա երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արմեն Գևորգյանը նշանակվեց ԱԱԽ քարտուղար:Նշենք,որ այդ պաշտոնը գրեթե երկու տարի թափուր էր,նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո: Հիշեցնենք` Արմեն Գևորգյանը 2014-ի հոկտեմբերին անսպասելիորեն հրաժարական տվեց փոխվարչապետի պաշտոնից, այդ հրաժարականը մեկնաբանվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմամբ,Գեւորգյանը դեմ էր կրիմինալ Լիսկայի վերանշանակելուն։ Հետո Գեւորգյանը աշխատանքի անցավ Ռուբեն Վարդանյանի ընկերությունում, որտեղից էլ կարճ ժամանակ անց դուրս եկավ ՝ ԱՄՆ սովորելու պատրվակով։ Մեզ տեղեկություններ են հասել,որ մինչ նշված պաշտոնին նշանակվելը Արմեն Գևորգյանը մոտ մեկ շաբաթ առաջ եղել է Դուբայում,որտեղ ըստ մեր աղբյուրի  բիզնես հետաքրքրություններ ունի,իսկ առավել ստույգ՝Դուբայում արդեն ներկայիս ԱԱԽՔ-ն ունի երեք տասնյակի հասնող բնակարարաններ,որոնք վարձակալության են հանձնված: Կարելի է ենթադրել,որ պետական պաշտոնի նշանակվելուց առաջ Արմեն Գևորգայանը անձամբ է մեկնել ՝կարգավորելու իր բիզնեսը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am