ԱՄՆ-ում բենզինի գինը նվազել է
abcNEWS-ը հայտնում է,որ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում բենզինի գինը ընկել է մինչև ռեկորդային ցուցանիշների: Այսպես, Միչիգան նահանգի Հաֆթոն Թաուն քաղաքում 1 գալոն վառելիքը`մոտ 4 լիտր , վաճառվում է ընդամենը 47 ցենտով: Նման գին չի եղել վերջին 10 տարում: Գների ոլորտի փորձագետ Պատրիկ դե Հաննայի խոսքով՝ բենզինի գների նման կտրուկ անկումը հետևանք է տեղի երեք բենզալցակայանների միջև գնային պատերազմի, քանի որ բացի Հաֆթոն Թաունից, ԱՄՆ-ի ոչ մի շրջան նման կերպ չի արձագանքնել նավթի գնանկմանը: Ներկայում ԱՄՆ-ում 1 գալոն վառելիքի միջին գինը կազմում է 1,89 դոլար:
