Դաժան դեպք.իրեն աթեիստ համարող 18-ամյա տղան դանակի 16-ից ավելի հարված է հասցրել անչափահաս տղային.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 6-ին Երևանում 16-ամյա երեխային դանակի բազմաթիվ հարվածներով մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով: Այդ օրը, ժամը 21:20-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կրծքավանդակի և վերին վերջույթների բազմաթիվ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Մամիկոնյանց փողոցի 25 շենքի 30 բնակարանի բնակիչ, 16-ամյա Խաչիկ Գևորգի Ղազանչյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև այսօր երեխան գտնվում է վերակենդանացման բաժնում, և բժիշկներն անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում է, իսկ քննչական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 21 շենքի 26 բնակարանի բնակիչ, 18-ամյա Սուրեն Տիգրանի Մուրադյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հունվարի 6-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Շահսուվարյան փողոցի թիվ 8/ա շենքի բակում Ս. Մուրադյանը դանակի 15-ից ավելի հարված է հասցրել Խ. Ղազանչյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Ղազանչյանը սովորում է Երևանի Մանուել Քաջանու անվան թիվ 54 ավագ դպրոցի ավարտական դասարանում և շրջապատի, հարևանների և դպրոցի կողմից գնահատվում է դրական, «խաթրաշահ» երեխա: Իսկ Ս. Մուրադյանը իրեն աթեիստ է համարում և ինչ-որ կերպարներով, հիմնականում՝ դիմակով, դուրս է գալիս փողոց : Նման տեսքով մի քանի լուսանկարներ էլ նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Տեղեկությունները, թե իբրև Խ. Ղազանչյանը Ս. Մուրադյանից պահանջել է գումար և ստիպել է, որպեսզի նա վճարի գումարը, չեն համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը կարծում են, որ այդ ամենը փորձում է սուտ տեղեկությունների տեսքով տարածել Ս. Մուրադյանի շրջապատից: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է լուսանկարներ Ս. Մուրադյանից, որոնք նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: տ տտ տտտ                   Կասկածյալ Սուրեն Մուրադյանը Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am