ԼՂ հակամարտության կարգավորման որոշակի փուլում, օրինակ, շրջանակային համաձայնության հասնելուց հետո, հաշվի կառնվի նաև Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը բանակցային գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը:
«Իրոք, այս փուլում ղարաբաղցիները ֆորմալ առումով բանակցություններին չեն մասնակցում: Սակայն այս թեմային մեծ ուշադրություն է դարձվում համանախագահների հանդիպումների ժամանակ և Հայաստանում, և Ադրբեջանում, և Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, բանակցությունների որոշակի փուլում, օրինակ, շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո, հաշվի կառնվի նաև Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը բանակցային գործընթացին»,- ասել է նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թվի ընդլայնման թեմային՝ Պոպովը շեշտել է, որ ժամանակ առ ժամանակ թեման նետվում է լրատվական դաշտ ու ակտիվորեն առաջ մղվում քաղաքական հանրության կողմից:
«Սակայն ոչ կողմերի հետ մեր «եռյակի» բանակցությունների ընթացքում, ոչ էլ մյուս միջնորդների հետ շփումներում առաջ չի քաշվել համանախագահների թվի ընդլայնման նախաձեռնություն: Ի վերջո, կարգավորման համաձայնություն ձեռք բերելը կախված չէ համանախագահների թվից, այլ միայն կոմպրոմիսի հասնելու՝ կողմերի պատրաստակամությունից»,- հայտարարել է ՄԽ ռուսաստանցի համանախագահը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը