Ալիևը փորձում է նմանակել նախագահ Սարգսյանին՝ կրկնելով 2010 թ նրա պատասխանը

«Ադրբեջանի նախագահը միայն մեկ թվիթում 110 անգամ խեղաթյուրում է իրականությունը: Դա զարմանալի չէ բոլորովին», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան նախօրեին Ադրբեջանի նախագահի կողմից կատարված մեկ այլ գրառման:

Մայիսի 6-ին Իլհամ Ալիևի Twitter-յան միկրոբլոգում հայտնվել էր հետևյալ գրառումը. «Հայաստանի նախագահը մեկ նախադասության մեջ չորս անգամ ստել է ԵԱՏՄ վերջին գագաթաժողովի ժամանակ»: Հիշեցնենք, որ Աստանայում մայիսի 31-ին կայացած Եվրասիական Տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. «Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում: Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով: Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը»: Ալիևի բռնկումը սոցիալական ցանցում հավանաբար ուշացած արձագանքն է 2010 թ. հունիսի 23-ին Գերմանիայի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում կայացած քննարկման ժամանակ նախագահ Սարգսյանի՝մասնակիցներից մեկին ուղղված պատասխանի հետ կապված: Հիշեցնենք, որ Հաջիբեյլի անունով ներկայացած անձը ՀՀ նախագահին էր ուղղել հետևյալ հարցը. «Ես ադրբեջանական մի գյուղից եմ` Աղդամի մոտակայքից: 92 թվականից իմ գյուղը գտնվում է հայ-ռուսական զինվորական միավորումների օկուպացիայի ներքո: 18 տարի է արդեն չեմ կարողանում վերադառնալ իմ հայրենի գյուղը: Այստեղից էլ իմ հարցը մեծարգո պարոն Սարգսյանին` մինչև ե՞րբ եք զբաղեցված պահելու իմ հայրենի գյուղը»: Հարցին ի պատասխան, նախագահ Սարգսյանն ասել էր. «Ես շատ ուղիղ կպատասխանեմ ձեր ուղիղ հարցին` այնքան ժամանակ, որքան դուք մեկ նախադասության մեջ չորս էական սխալ թույլ չեք տա»: Հիշեցնենք, որ Եվրոպայի Խորհրդի՝ Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության հանձնաժողովը (ECRI) այսօր հրապարակած զեկույցում լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում երկար տարիներ շարունակվող հակահայկական քարոզչության կապակցությամբ: «Քաղաքական գործիչները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են օգտագործել հայերի նկատմամբ ատելություն սերմանող լեզու: Ադրբեջանի մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով այս ատելության հռետորաբանությունը: Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված գործընթացքում նեգրավված ակտիվիստները խնդրահարույց մեղադրանքներով ձերբակալվել են», - ասված է ԵԽ հանձնաժողովի զեկույցում: Եվրոպայի խորհուրդը, որի խորհրդարանական վեհաժողովում այժմ նախագահում է պրո-ադրբեջանական կեցվածքով հայտնի իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, այժմ մասնագիտական հանժնաժողովի մակարդակով կոչ է անում Ադրբեջանին վերջ դնել մշտական ատելության քարոզին, և խրախուսել փոխըմբռնման և վստահության կառուցման մթնոլորտը Հայաստանի և հայերի հետ հարաբերություններում: Այս զեկույցի հրապարակմանը գրեթե զուգահեռ Գերմանիայում գտնվող Իլհամ Ալիևը կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Ադրբեջանում կա «ինտերնետի օգտագործման, կրոնի ազատություն» և ընթացիկ տարին հայտարարվել է բազմամշակութայնության տարի:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am