ԻՊ-ի ահաբեկիչը բողոքում է վատ բուժօգնությունից
Բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից մեկի` Օմար Հուսայինի հերթական նամակը, ով հայտնի է զինյալների կենցաղի դժվարության մասին հաղորդումներով: Ինչպես հայտնում է Life News-ը` այս անգամ ահաբեկիչը բողոքել է վատ բուժօգնության ծառայությունից: Նամակում, որը նա տարածել է սոցցանցերում Աբու Սայեդ ալ-Բրիտանի անվան տակ, ասվում է, որ շատ ահաբեկիչներ մահանում են վատ բժշկական խնամքից: Նրա խոսքով` իրենց հիվանդանոցներում պակասում է աշխատուժն ու որակավորված անձնակազմը:
