Ասացի` եղբայր, ուզում եմ նայել աչքերիդ մեջ. Արագած Ախոյանը դիմել է թուրքին /տեսանյութ/

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն օրերես այցելել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողով: Պատգամավորն արդեն քանի տարի հետամուտ է իր որդեգրած գաղափարը իրականության վերածելու սկզբունքի իրականացմանը: Նա ցանկանում է բարի դրացիական հարաբերություններ ձևավորել Հայաստան-Թուրքիա քաղաքական մշակույթի կոնտեքստում: Թուրք դիվանագետ Ուֆուկ Ուրասն այս առնչությամբ նկատել է, որ 2016-ին, երբ արդեն ետևում է  մնացել 1915-ի 100 ամյակը, հնարավոր է ավելի սառնարյուն, կառուցողական հարաբերություններ հաստատել: Հայելի.am-ի թղթացի  հետ զրույցում Արագած Ախոյանը փաստեց, որ ինքը պարբերաբար լինում է Թուրքիայում.«Անկարայում երկու տարի առաջ մի հրաշալի ֆորում կազմակերպեցինք 100-ամյակի տարելիցի նախաշեմին: Բավականին լուրջ, կառուցողական ելույթներ եղան»: Պատգամավորը վերջին երկօրյա այցելության ընթացքում հանդիպել է ոչ միայն թուրք, այլ նաև Թուրքիայի Մեջլիսում ներկայացված երեք հայ պատգամավորների հետ: Արագած Ախոյանն առանձնակի հպարտությամբ խոսեց Սելինա Դողանի հետ ունեցած իր հանդիպման մասին.«Երբ մտա նրա սենյակ, աչքիս ընկավ գոբելեն մի գործվածք, որի վրա գրված էր` հավերժ փառք մեր հերոս պապերին»: 8161_896787103772930_6570617497668542872_n                     Արագած Ախոյանն առանձնազրույցներ է ունեցել հայազգի երեք պատգամավորների հետ, այնուհետև դիվանագիտական լուրջ զրույցներ է ունեցել թուրք պատգամավորների հետ: Նա իր տղայի հարսանիքին է հրավիրել պատգամավորներին:12507702_896787173772923_4135820181900815142_n                         12400832_896787240439583_4993208289374499206_n                       ԱԺ պատգամավորը տեղեկացրեց, որ թուրք պատգամավոր Ուֆուկ Ուրասը բավականին հետաքրքիր հրապարակմամբ է հանդես եկել հանդիպումից հետո.«Նա խոսել է գույքի և ունեցվածքի վերադարձի մասին և նշել, որ պետք է ճանաչել ցեղասպանությունը: Ուրասը միակ պատգամավորն էր , որ Աբդուլա Գյուլի հետ եկավ Հայաստան` ֆուտբոլային խաղի ժամանակ, ավելի ուշ նա հանդես եկավ ելույթով, որտեղ նկատեց, որ անելիքները շատ են և հարկավոր է առաջ գնալ ու առարկայական գործողությունների դիմել»,-նշեց Արագած Ախոյանը: Քաղաքական գործիչը, ով Մուշ քաղաքում գտել է իր պապի տունը, ցանկանում է վերագտնել կորսված հայրենիքը: Մեր հարցադրմանը, թե արդյոք կարելի է վստահել մեր դարավոր թշնամու երդմանը կամ հայանպաստ քաղաքականությանը, Ախոյանը արձագանքեց.«Հրանտ Դինքի 62 ամյակի հետ կապված միջոցառման օրերին ես խոսք էի ուղղել թուրք ժողովրդին, որտեղ նշել էի, որ խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր հայոց Ցեղասպանության ճանաչման մեջ իրենց շահն են փնտրում: Թուրքիայում շատ մարդիկ կան, ովքեր լավ հասկանում են, որ առանց պատմությունը մաքրելու Թուրքիան ապագա չունի: Թուրքիան նման է մի վերքի, որ երեսից լավանում է, բայց տակից անընդհատ փտում է: Դա թուրքերն էլ լավ հասկանում են: Նշեմ, որ Թուրքիայի կապիտալի 40 տոկոսը հիմնված է հայերից խլված ունեցվածքի վրա և պետք է դա շարունակ ընդգծել »,- նշեց Արագած Ախոյանը : «Անկախ նրանից այս շփումները հաճելի են, թե հաճելի չեն, թե թշնամի են կամ ոչ` պետք է խոսենք: Երրորդ երկրների միջոցով բավական է մեր հարցերը լուծենք: Շփման եզրերը հնարավոր է գտնել : Երբ ես նստած էի մի ընդդիմադիր թուրք պատգամավորի հետ և խոսում էի դեմ առ դեմ, ես նրան ասացի` ես քեզ հետ խոսում եմ որպես տղամարդը` տղամարդու հետ: Ես մարդ եմ, ում պապերը եղել են այս երկրի քաղաքացիներ: Այս երկրում ես ունեցվածք և բարոյական խնդիրներ ունեմ: Ասացի` եղբայր,  ուզում եմ նայել աչքերիդ մեջ և նա աչքերը փախցրեց»,-պատմեց Արագած Ախոյանը: Ախոյանի մուտքը Թուրքիա տարբեր որակավորումներ է ստացել: Քաղաքական գործիչը պնդում է, որ փորձելու է հաստատակամ քայերով առաջ գնալ: Իսկ թե ինչպես են արձագանքում այս ամենին Հայաստանում հարցին` պատգամավորը բազմանշանակ ժպտաց: Լուսինե Ղազարյան Մանրամասները` տեսանյութում: 12401795_896786837106290_5613210221121341957_o                  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am