Ռուսաստանին Գերմանիայի «գործընկերների» կարգից «մրցակիցների» կարգ տեղափոխելը կարող է ափսոսանքի եւ անհանգստության զգացում առաջացնել, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով «Սպիտակ գրքի» նոր խմբագրությունում փոփոխությունները, որում Գերմանիայի կառավարությունը նշել է անվտանգության հիմնական սպառնալիքները, հայտնում է ՌԲԿ-ն:
«Եթե «Սպիտակ գրքի» նոր խմբագրության մասին տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, դա կարող է միաժամանակ ափսոսանք եւ անհանգստություն առաջացնել: Ափսոսանք, որովհետեւ եթե դա համապատասխանում է իրականությանը, խոսքը ռուսական կողմի դիրքորոշումը չհասկանալու մասին է, որն ուղղված է ոչ թե դիմակայությանը, այլ փոխադարձ համագործակցությանը: Եվ անհանգստություն, որ առկա է նման դիրքորոշում, որը հիմնվում է նման սխալ ընկալման վրա, նման դիրքորոշումը կարող է հանգեցնել դիմակայական գործողությունների», — ասել է Պեսկովը:
Ավելի վաղ` հունիսի 5-ին Die Welt պարբերականը հաղորդել էր, որ Գերմանիայի կառավարությունը թարմացրել է «Սպիտակ գրքի»` երկրի ազգային անվտանգության քաղաքականության իրականացման ուղեցույցի խմբագրությունը: Փաստաթղթի նոր տարբերակում ասվում է, որ Ռուսաստանը Գերմանիայի համար «այլեւս գործընկեր չէ, այլ` մրցակից» եւ այժմ մտնում է հիմնական սպառնալիքների թվի մեջ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը