Ֆրանսական Կալեում քանդվել է փախստականների «Ջունգլի» ճամբարը/տեսանյութ/
Euronews-ը հայտնում է,որ Ֆրանսիայի Կալե քաղաքում ոչնչացվել է փախստականների ու ներգաղթյալների ճամբարի մի մասը։ Ավտոմայրուղուն անմիջական հեռավորության վրա գտնվող վրաններն ու շինությունները քանդվել են: Նպատակն է ներգաղթյալների անօրինական փորձերը կանխելը՝ օգտվելու տրանսպորտային միջոցներից՝ հասնելու Լա-Մանշի տակ գտնվող թունելին, և այտեղից էլ ներթափանցելու Մեծ Բրիտանիա։ Այժմ ճամբարի և ավտոմայրուղու միջև անապատ է գոյացել։ Կալեի ոստիկանությունում հայտնել են, որ բաց տարածքն այժմ ավելի լավ վերահսկողության հնարավորություն կընձեռի։
