Փախստականները հացադուլ են հայտարարել՝ բողոքելով ՌԴ արտահանձնման դեմ
Ինչպես հայտնում է NRK պարբերականը, Նորվեգիայում շուրջ 70 ներգաղթյալ է հրաժարվել նստել ավտոբուս, որը նրանց պետք է տանի Ռուսաստան, մի մասը հացադուլ է հայտարարել: Շուրջ 70 մարդ է բերվել Նորվեգիայի տարբեր շրջաններից Ֆիննմարկ հյուսիսային մարզ՝ Ռուսաստան արտաքսման համար: Ինչպես պատմել են ներգաղթյալները, իրենց վաղ առավոտյան արթնացրել են ու հրամայել հավաքել իրերը: Դրանից հետո մարդիկ հացադուլ են հայտարարել ու հրաժարվել ավտոբուս նստել: «Այստեղ շատերը կորցրել են իրենց տներն ու փող չունեն: Նրանք Ռուսաստանում ոչինչ չունեն, նրանք վիզա են ստացել, որ գան Եվրոպա: Հիմա նրանք կտեղափոխեն սահմանից այն կողմ, ու նրանց ոչ ոք չի օգնի»,- ասել է փախստականներից մեկը:
