Ալիևն ի սկզբանե ունեցել է երաշխիք (տեսանյութ)

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը քաղաքացիական դիտորդների խմբի՝ Արցախ կատարած այցելության արդյունքների վերաբերյալ Համաձայն ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքին՝ յուրաքանչյուր պետություն պարտավոր է զերծ մնալ գոյություն ունեցող զինադադարի գծի խախտումներից ռազմական ուժի կիրառմամբ։ Ապրիլի 2-ին Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ Պաշտպանության Բանակի առաջնային դիրքերի զավթումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, որը առաջացնում է պատասխանատվություն ողջ միջազգային հանրության առջև։ 1994թ. եռակողմ զինադադարի խախտումը՝ լինի դա Հայաստանում կամ Արցախում, հանդիսանում է ագրեսիա հայ ժողովրդի դեմ։ Հելսինկյան ավարտական ակտի սկզբունքների համաձայն՝ 1994թ․ զինադադարի գիծը պետք է վերականգնվի կամ Ադրբեջանի կամավոր գործողություններով, կամ Հայաստանի և միջազգային հանրության միասնական դիվանագիտական գործողությունների հարկադրանքով, կամ Արցախի զինված ուժերի գործողություններով։ Սերժ Սարգսյանի ընտրած ուղին՝ հանդուրժել միջազգային իրավունքի կոպիտ խախտումը և շարունակել Ադրբեջանի հետ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ, չի համապատասխանում ոչ միջազգային իրավունքին, ոչ էլ՝ ՀՀ Սահմանադրությանը։ Այդ քաղաքականությունը հիմնավորելու համար փորձ է արվել հանրությունից թաքցնել հետևյալ փաստերը․ 1. Ադրբեջանի զինուժը հարձակման արդյունքում գրավեց ԼՂՀ Պաշտպանության Բանակի առաջնային դիրքերը՝ Մարտակերտի վարչական շրջանի հյուսիսային հատվածում մոտ 5կմ․ ճակատի լայնությամբ, Հադրութի վարչական շրջանի հարավ-արևելյան հատվածում մոտ 1․5կմ ճակատի լայնությամբ; 2. Մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանական զինուժը ամրապնդվեց ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա, որի արդյունքում էապես վատթարացվեց հայկական կողմի 1994թ․ ձեռք բերված գերիշխող դիրքը, իսկ Թալիշում բնակվող հարյուրավոր ԼՂՀ քաղաքացիները զրկվեցին իրենց համայնքից և ունեցվածքից; 3. Հայկական բանակի համար Ադրբեջանական զինուժի գրաված բարձունքները հետ վերադարձնելը չի հանդիսանում լուրջ մարտական խնդիր։ Քաղաքացիական դիտորդական խմբի այցելությունը Արցախ ամրապնդեց մեր համոզմունքը, որ գրաված բարձունքներում ադրբեջանական դրոշի ներկա լինելու երաշխավորը հանդիսանում է Սերժ Սարգսյանը։ Պաշտպանության Բանակի զինվորական ղեկավարների հետ հանդիպման արդյունքում մենք համոզվեցինք, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայությունը ԼՂՀ տարածքին պատկանող բարձունքներում սոսկ քաղաքական պայմանավորվածության հետևանք է Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև։ Մենք գտնում ենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի գլխավոր պատճառը եղել է այն, որ Ալիևը ի սկզբանե ունեցել է երաշխիք մարտական գործողությունների արդյունքի վերաբերյալ։ Կից ներկայացնում ենք քաղաքացիական դիտորդական խմբի կողմից պատրաստված հարցին վերաբերող տեսանյութը։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am