Ոսկե արծիվը. «Մագնիսի պես ձգում էր բոլորին»/տեսաշար/

Սա ձեր լսարանն է: Դասընկերներդ, դասախոսներդ վարանոտ մտնում են ներս ու կողք կողքի նստում երկարուկ սեղանի երկու կողմերում: «Մեր տեղերը նստենք»,- ցածրաձայն ասում է Շուշանը: Գարեգին Հարությունյանը սովորականի պես իր տեղում է` ծայրին, ուսուցչի սեղանի մոտ, հետո Լուսինեն է, հետո` Շուշանը: Աշոտը Շուշանի կողքին չի նստում: Շուշանի կողքի աթոռը դատարկ է: Աշոտը նստում է ազատ աթոռի կողքին: Կարիք չկա, որ նա բառերով ասի. նրա աչքերի մուգ տխրությունն այնքան խոսուն է դատարկ աթոռին նայելիս: Հանկարծ… անկախ իմ կամքից, ոտքերս ինձ առաջ են տանում: Ես չեմ ուզում, որ քո տեղը դատարկ մնա: Ընկերներիդ հրմշտելով՝ ես հասնում-տեղավորվում եմ քո աթոռին: Բոլորն ինձ են նայում` որը ներողամիտ ժպիտով, որը` տարակուսած… Իսկ Լուսինեի ակնոցի անգույն ապակու տակից արցունքը սահում է ներքև: -Նա էլ երբեք չի նստի այդ աթոռին,- ասում է կիսաձայն: Robert (1) Ես երևի ուրիշ տեղ պիտի նստեի: Այդ աթոռը պիտի ազատ մնար, որպեսզի հավաքվածներից յուրաքանչյուրը իր հոգու մեջ, իր մտապատկերում գտներ քեզ` գույն առ գույն, հույզ առ հույզ, դրվագ առ դրվագ… ու բերեր նստեցներ այդ աթոռին: Ու լսարանը լցվեր քո կապույտ աչքերի արևով, քո զրնգուն ծիծաղի ելևէջներով… Robert (3) -Ռոբերտն իմ ընկերն էր,- դասախոսիդ ձայնը սարսռալու աստիճանի ցավոտ է: -Նա կարող էր իմ որդին լինել, բայց մենք ընկերություն էինք անում, որովհետև Ռոբերտը 18 տարեկանում արդեն հասուն տղամարդ էր` պինդ, հուսալի, պատասխանատու: Ես ամեն օր նրան իմ մեքենայով դասի էի բերում, իսկ դասերից հետո տուն էի տանում: Իսկական ընկերոջ նման: Եթե ինձ ասեին` մեկ նախադասությամբ նկարագրիր Ռոբերտին, ես կասեի` նա աշխարհ էր եկել մարդկանց օգնելու համար: Ու այդ մղումը երբեմն հասնում էր ծայրահեղության: Մարդկանց հոգսը իր վրա վերցնելու, ուրիշների ցավով ապրելու, ուրիշների համար իրեն պատեպատ տալու ցանկությունը նրա օրը լցնում էր անթիվ-անհամար պարտականություններով: Ռոբերտը գործունյա էր, հնարամիտ, ճարպիկ: Երբ ես իմացա, որ Ռոբերտից լուր չկա, համոզված էի, որ նա ողջ չէ, քանի որ, եթե նա ողջ լիներ, մի հնար կգտներ տուն զանգելու: -Նա մեծ սիրտ ուներ,- Աշոտն է, կողքիս է նստել, ու կարող եմ մոտիկից տեսնել ընկերոջը կորցրած երիտասարդ տղայի աչքերը: Սեղանին դրված ձեռքը դողում է: Երբեք այսքան արցունքոտ ժպիտ չեմ տեսել: -Նեղության պահին պետք չէր, որ Ռոբերտից օգնություն խնդրեիր, ինքը կգար ու մինչև վերջ կկանգներ կողքիդ: Այնքան եռանդ, ուրախություն, կյանք կար Ռոբերտի մեջ:  Այնքան սեր ու բարություն: Ուղղակի չես հավատում, որ նա այլևս չկա: Իսկ նրա հարյուրավոր երազանքները, մենք արդեն իրենց տանը մեր փոքրիկ ատամնաբուժարանն էինք հիմնել… Գիտեք, նա սիրում էր նկարվել: Գեղեցիկ տղա էր, ու աղջիկները պաշտում էին նրան: Մագնիսի պես ձգում էր բոլորին: Աղջիկները նրա շուրջն էին հավաքվում դեպի լույսը վազող թիթեռների պես… Ու միայն նրա գեղեցկությունը չէր պատճառը, այլ ամուր, հուսալի, ազնիվ ու պայծառ խառնվածքը: Robert (4) Կողքիս նստած աղջիկը շիկնում է: Ես պարզ տեսնում եմ, որ նա շիկնում է ու փախցնում հայացքը: Թուխ, սիրունիկ աղջիկ է, փայլուն, արտահայտիչ աչքերով: -Սիրած աղջիկ ունե՞ր,- հարցնում եմ Աշոտին` աչքս Շուշանից չկտրելով: Աշոտը չի պատասխանում, իսկ Լուսինեն արցունքը սրբելով՝ գլխով ցույց է տալիս թխահեր գեղեցկուհուն: -Շուշանին էր սիրում: Երբ Լուսինեն խոսում է քո մասին, անպայման ծիծաղում է արցունքների միջից: -Անհնար է հիշել Ռոբերտի մեծ, լուսավոր աչքերն ու չժպտալ: -Ընկերությո՞ւն եք արել,- հարցնում եմ Շուշանին: Աղջիկը չի պատասխանում, լացը զսպելու ճիգից ուսերը ցնցվում են: Նրա փոխարեն Լուսինեն է պատասխանում: – Մենք շատ մտերիմ էինք, հաճախ էինք խոսում հեռախոսով, երբ բանակում էր: Միշտ հարցնում էր Շուշանից: Մի օր էլ խաբեցի, թե Շուշանն ընկեր ունի: Ոնց էր հուզվել: Մեկ շաբաթ ամեն օր զանգեց ու հարցրեց` ճիշտ եմ ասում, թե խաբում եմ: Երբ խոստովանեցի, որ կատակ եմ արել, թեթևացած շունչ քաշեց ու ասաց` Շուշանն ինձ է սպասում, չի կարող ընկեր ունենալ: Ռոբերտին բոլորն էին սիրում: Նա այնքան բարի էր: Շատ էր սիրում փոքրիկ երեխաներին: Կենդանիներ էր սիրում, թութակ ուներ, շուն, կատու… Որտեղ Ռոբերտն էր, այնտեղ ծիծաղ  ու ուրախություն կար: Գիտեք, նա Ռուսաստանի քաղաքացի էր ու կարող էր չծառայել, բայց կամավոր գնաց բանակ… -Ինձ առանց «ջանի» չէր դիմում: Դուռս բացում էր ու ասում` ընկեր Իգիթյան ջան, ո՞նց եք, ի՞նչով օգնեմ: -Ընկեր Իգիթյանը բաժնի վարիչն է ու այսպես է հիշում Ռոբերտին,- նրա բերանից «օգնել» բառը անպակաս էր, կամ ասում էր` ինչով օգնեմ Ձեզ, կամ էլ` ոնց օգնենք մեր ընկերոջը: Գալիս էր, խնդրում ուրիշների համար: -Մի անգամ ինձ ասաց` ուզում եմ հորս պես հերոս լինել: Ռոբերտի հայրը ուրիշներին փրկելիս այրվել էր ու դեմքին սպի ունի,- հիշում է Գարեգին Հարությունյանը: -Նա արծիվ էր, որն ուզում էր ավելի ու ավելի բարձր թռչել: Երբ Ռոբերտին «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրեցին, մտածեցի, որ դա նրան բնութագրող ամենադիպուկ պարգևն է: Ինքն էլ մի ոսկե արծիվ էր… Robert (2) -Մեր կյանքից մեծ լույս պակասեց,- ասում է Լուսինեն,- բոլորիս կյանքից: …Հետո մեկը մյուսին լրացնելով՝ խոսում են դասախոսներդ, պատմում են, հիշում` Նունե Մեժլումյանը, Կարինե Օհանյանը, Լաուրա Դազդուրջյանը, Ռուզաննա Ամարյանը… Հիշում են, թե որքան գեղեցիկ էիր զինվորական համազգեստի մեջ, երբ արձակուրդ էիր եկել, թե ինչպես ասացիր` հանգիստ քնեք, ես սահմանին եմ: Էլ ոչ ոք չի լալիս: Թվում է` դու ներս ես մտել, նստել ես մեր կողքին: Այնպես, ինչպես դու ես երազել քո կարճատև կյանքում` փառքով ու հերոսավայել: Ես այլևս գրի չեմ առնում բառերը, որով «օծում» են քեզ` կարեկից, ուժեղ, վճռական, բարի, լուսավոր, պատվախնդիր… Ես մտածում եմ ծնողներիդ հետ մեր հանդիպման մասին ու նրանց մխիթարելու բառեր չեմ որոնում: -Ես հպարտ եմ, որ Ռոբերտի ընկերն եմ եղել: -Ես հպարտ եմ, որ դաս եմ տվել Ռոբերտին: -Ես հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան: Լսո՞ւմ ես: Դու սա՞ էիր երազում, այս փառքը, այս արծվային թռիչքը: Դե, վայելի՛ր լիուլի… Ես հավատում եմ հոգու անմահությանը: Ես վստահ եմ, որ մենք բոլորս հատուցելու ենք կամ վարձատրվելու մեր ապրած յուրաքանչյուր րոպեի, մեր լավ ու վատ գործերի համար և՛ երկրային կյանքում, և՛ երկնային հավերժության մեջ: Ես վստահ եմ, որ դու մեզ հետ ես, դուռը բացում, ինձ հետ մտնում ես ներս, տեսնում ես մորդ աչքերի բաց-կապույտ տխրությունը, լսում ես հորդ զսպված հառաչը, ձեռքդ դնում ես պապիդ ուսին հին օրերի նման, կրծքիդ ես սեղմում փոքրիկ եղբորդ: Հետո ինձ հետ թերթում ես սեղանին թափված հարյուրավոր լուսանկարները ու վերհիշում: …Այստեղ ոչ ոք անցյալ ժամանակով չի խոսում քո մասին, ոչ ոք չի պատմում, թե ինչ եղավ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը… Ոչ ոք չի հիշում, թե ինչպես ես գումարտակի հրամանատարին ասել` բոլորը զոհվել են, մնացել եմ ես ու մի նռնակ: Դիրքը չհանձնեք թուրքին: Թե ինչպես ես մինչև վերջին փամփուշտը կրակել, ու երբ հասկացել ես, որ օգնության շտապող ծառայակիցներդ չեն հասցնելու փրկել կյանքդ, սպասել ես՝ ադրբեջանցի զինվորները մոտենան, շատ մոտենան.. ու պայթեցրել ես նռնակը` վերջին պահին` մեռնելուց առաջ խլելով քեզ շրջապատած ազերիների կյանքը: Ոչ ոք չի խոսում քո շնորհիվ ողջ մնացած զինվորի մասին, որին տեղավորել ես թաքստոցում և վերադառնալով շարունակել կռիվդ՝ քեզ վստահված դիրքը պաշտպանելու համար: Քո հարազատները անցյալում են ապրում, որտեղ դու ողջ ես. որտեղ երեք տարեկանից խանութ ես գնում հարևաններիդ համար, որտեղ քո` երկուսից յոթանասուն տարեկան ընկերներն են` իրենց անվերջանալի հիշողություններով, որտեղ քո կատակներն են… քո ապրած կյանքը: …Կողքից նայողը կմտածի` գժվել ենք: Մենք ծիծաղում ենք: Քո մասին ենք խոսում ու ծիծաղում ենք: Ծաղիկների միջից քո նկարն էլ է ծիծաղում մեզ հետ: …Ու մի պահ թվում է, թե մենք էլ ենք արծիվ ու թռչում ենք… hayzinvor.am  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am