Մոլորակի ամենածեր տղամարդը մահացել է
Սրտի քրոնիկ անբավարարության պատճառով Ճապոնիայում 112 տարեկան հասակում մահացել է մոլորակի ամենածեր տղամարդը՝ Յասուտարո Կոիդեն: Նա ծնվել էր 1903 թվականի մարտի 13-ին: Նրա պնդմամբ, երկար ապրելու գաղտնիրքը չխմելու, չծխելու եւ ուրախ ապրելու մեջ է: Գործնականում մինչեւ իր մահը Կոիդեն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չի ունեցել եւ կարողանում էր կարդալ առանց ակնոցի: Նա պաշտոնապես մոլորակի ամենածեր տղամարդն էր ճանաչվել նախորդ տարվա օգոստոսին: Ի դեպ, 2 ամիս անց նա պետք է նշեր ծննդյան 113-ամյակը:
