Սուննիներն ընդդեմ շիա Իրանի

Սուննի և շիա մահմեդականների միջև դարերով ընթացող պայքարը ծայր աստիճան սրվեց այս տարվա հունվարի 2-ին,երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեց շիա հոգևորական Նիմր ալ-Նիմրը: Սաուդյան Արաբիան հաշվի չառավ ո՛չ Իրանի, ո՛չ Ֆրանսիայի,ո՛չ Մեծ Բրիտանիայի,ո՛չ էլ ԱՄՆ-ի հորդորները՝մահապատժի չենթարկել շիաների մեջ մեծ համբավ վայելող հոգևոր քարոզիչ ալ-Նիմրին: Ալ-Նիմրի մահապատժից հետո Իրանում և Բահրեյնում սկսված հակասաուդյան ելույթներին հակընդդեմ պաշտոնական Էր Ռիադը խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ, որից հետո Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեցին նաև Բահրեյնը և Սուդանը: Սուդանի հանցագործ նախագահ Օմար ալ-Բաշիրը,որին մեղադրում են Դարֆուրում 300 հազար մարդու սպանության մեջ,նույնիսկ վտարել է Իրանի դեսպանին Խարթումից: Իրենց աջակցությունը Էր Ռիադին Իրանի դեմ պայքարում հայտնել են նաև Յեմենը,Եգիպտոսը,Քուվեյթը և ՄԱԷ-ն: Այս ամենը նշանակում է,որ սուննի մահմեդականները,որոնց թիկունքում կանգնած է Սաուդյան Արաբիան բացեիբաց պատերազմ են սկսում շիա Իրանի դեմ: Մինչ այժմ Թեհրանն ու Էր Ռիադը գերադասում էին պայքարել միմյանց դեմ տարբեր երկրներում սեփական դիրքերն ամրապնդելու համար իրենց կողմնակիցների միջոցով և չբախվել անմիջականորեն: 21-րդ դարի սկզբին՝2004 թ-ից Իրանի կողմից հովանավորվող շիա-հուսիները Յեմենի հյուսիսում սկսեցին պայքարել երկրի գործող իշխանությունների դեմ,որոնց պաշտպանում էր Սաուդյան Արաբիան: Այս պայքարը վերածվեց պատերազմի 2014 թ-ի սեպտեմբերի 21-ից և շարունակվում է մինչը հիմա:Սաուդյան Արաբիան և նրա մանկլավիկները Յեմենում ցանկանում են երկիրը վերածել սաուդյան “գաղութի”՝հաշվի չառնելով բնակչության 40-45% կազմող շիա մահմեդականների կարծիքը: Էր Ռիադը նույնիսկ “սուննի” ռազմական կոալիցիա է ստեղծել շիա-հուսիների դեմ պայքարելու համար,որին միացել են այն նույն երկրները որոնք հիմա դիվանագիտական հարաբերություններն են խզում Իրանի հետ,սաուդիտներին աջակցության կոչերով են հանդես գալիս կամ հետ են կանչում իրենց դեսպաններին Թեհրանից: Սրան ի հակառակ Սաուդյան Արաբիան և նրա “սուննի” կողմանկիցներ Քաթարը, Քուվեյթը, Թուրքիան, Հորդանանը և նրանց թիկունքում կանգնած ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 2011 թ-ի մարտից սկսեցին հակաալավիական և հակաշիական պատերազմը Սիրաիյում,որտեղ բնակչության մեծ մասը սուննի մահմեդականներ են,իսկ երկրի նախագահ Բաշար Ասադը ալավի է,որոնք շիաների հետ կազմում են երկրի բնակչության ընդամենը 18%-ը: Սուննիները Սիրիան վերածեցին ահաբեկիչների որճի, և մինչև հիմա պատերազմում են Ասադի դեմ,որին պաշտպանում է Իրանը և լիբանանյան “Հզբոլլան”: Օգտվելով “արաբական գարնան” նախաձեռնած հնարավորություններից 2011 թ-ի փետրվարին Իրանը փորձեց գահընկեց անել Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆային և նրա տոհմին: Թեհրանը չի կարող ընդունել այն փաստը,որ 75% շիա մահմեդական բնակչություն ունեցող Բահրեյնը ղեկավարում են փաքրամասնություն կազմող սուննիները: Սակայն Իրանի կողմից հովանավորված հեղափոխությունը ձախողվեց: Սաուդյան Արաբիան զորքեր մտցրեց Մանամա և ճնշեց շիա երիտասարդների խռովությունը,և Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան պահպանեց իշխանությունը: Բահրեյնի արքային պաշտպանեցին նաև ԱՄՆ-ն և նրա եվրոպացի գործընկերները,որոնց համար անընդունելի էր Իրանի դիրքերի ուժեղացումը Պարսից ծոցի տարածաշրջանում: “Սառը պատերազմն” Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև,որն ընթանում էր տեղաբնույթ պատերազմների տեսքով մահմեդական աշխարհի տարբեր վայրերում անցնում է պատմության գիրկը…”Սառը պատերազմը” վերածվում է “տաք պատերազմի”,որը կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ: Հավելեմ, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև “պայքարում” կա նաև տնտեսական բաղադրիչ: Հ.Գ.Շատ հետաքրքիր է, որ եթե սուննի մահմեդական երկրները պաշտպանում են այս պայքարում Սաուդյան Արաբիային,ապա Ադրբեջանը, որը շիա մահմեդական երկիր է՝ պաշտոնապես լռում է: Իսկ ալիևյան կայքերը չեն թաքցնում,որ համակրում են Էր Ռիադին: Անցյալ տարեվերջի “Նարդարանյան խռովության” մեջ Բաքում մեղադրում է Թեհրանին և շատ ուրախ է,որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները վատթարացել են: Գագիկ Համբարյանի գրառումը

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am