Պայթյուն Պակիստանում.կա 10 զոհ
Reuters-ը հայտնում է,որ Պակիստանի Փեշավար քաղաքում՝ ոստիկանական անցակետի մոտ, մահապարտը պայթեցրել է իրեն: Պայթյունի հետևանքով կա առնվազն 10 զոհ, այդ թվում՝ ոստիկաններ, խաղաղ բնակիչներ,20 մարդ վիրավոր է: Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Այդ տարածաշրջանում բազմիցս են գրանցվել բախումներ երկրի անվտանգության ուժերի եւ Պակիստանի «Թալիբան» իսլամիստական խմբավորման զինյալների միջեւ:
