Հունիսի 5-ին Աֆղանստանի Հիլմենդ նահանգում զոհվել է ԱՄՆ Ազգային Հանրային Ռադիոյի (NPR) լրագրող Դևիդ Գիլկին: korrespondent.net-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:
Գիլկին այդ երկրում աշխատել է որպես ֆոտոթղթակից: NPR-ի տվյալներով՝ լրագրողը նահանգում տեղաշարժվել է աֆղան զինվորականների հետ, երբ նրանք ընկել են գնդակոծության տակ: Նրա հետ սպանվել է նաև նրա թարգմանիչ Զաբիհուլա Տամաննան:
Khaama գործակալությունը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ աֆղան զինվորականները հատուկ գործողությունների ընթացքում վերջին օրերին ոչնչացրել են առնվազն 108 գրոհայինների:
Հաղորդվում է, որ ռեյդեր են իրականացվել Աֆղանստանի 20 նահանգներում երկրի ոստիկանության և ռազմաօդային ուժերի աջակցությամբ: Ոչնչացված գրոհայինների թվում են երկու հրամանատարներ, մոտ 60 գրոհայիններ վիրավորվել են:
Նախարարության տվյալներով՝ աֆղան ուժայինների կողմից կորուստները կազմել են 13 մարդ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը