Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արաքս գյուղում. գյուղացիները սպառնում են անցնել հայ-թուրքական սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակչության գրեթե 80 տոկոսը հայտնվել է անելանելի վիճակում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Դեկտեմբերի 30-ին և 31-ին տեղացած առատ ձյան հետևանքով գյուղի 90 տոկոս ջերմոցներն ավերվել են՝ վնասելով ջերմոցներում եղած բանջարաբոստանային կուլտուրաները: Վարկով փող ենք վերցրել ու քրտինքով ջերմոցները ցելոֆանապատել ենք, բայց ձյունը իր սև գործն արել է: Դիմել ենք գյուղապետ Ավագ Միքայելյանին՝ խնդրելով, որպեսզի գյուղապետն էլ դիմի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Մեր ուզածն իրենցից ոչ ողորմություն է, ոչ էլ եսիմ ինչեր ենք ուզում. խնդրում ենք, որպեսզի մարզպետը դիմի կառավարություն, որպեսզի կառավարությունը բարի կամք դրսևորի և 1-1,5 տարով սառեցնեն մեր վարկերը, որպեսզի կարողանանք տան էղած-չեղածը, վերջին ապրանքը վաճառենք ու էդ գումարով ջերմոցները նորից վերականգնենք: Մենք իրանցից ոչ գումար ենք ուզում, ոչ էլ ցելոֆան (պոլիէթիլենային ծածկ): Միակ խնդրանքն է վարկերի սառեցում՝ ժամանակավորապես»: Ջերմոցները նշված գյուղի բնակիչների ապրուստի միակ միջոցն է, մարդիկ դրանով են պահում իրենց գոյությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեռ ԽՍՀՄ տարիներից գյուղն ունի գազաֆիկացման խնդիր: Գյուղացիներն ասում էին նաև, որ ամեն համապետական ընտրությունների ժամանակ խոստանում են, որ գյուղում գազի հարցը կլուծվի, սակայն ընտրություններից հետո մոռանում են իրենց խոստումների մասին: «Ո՞վ է տեսել, որ 450 տնտեսություն ունեցող գյուղում երեխաներին տանեն հարևան գյուղերի մանկապարտեզներ: Խոստացան, որ մանկապարտեզի հարցն էլ կլուծեն, կվերանորոգեն, սակայն այդ հարցում էլ խաբեցին: Դրա համար մեր հույսը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանն են ու իրանց հավատալով է, որ չենք փորձում ընտանիքներով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել հայ-թուրքական սահմանն անցնենք՝ ապաստան խնդրելով անգամ մեր դարավոր թշնամուց»,-ֆոտոլրագրողի հետ զրույցում ասացին գյուղացիները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 100 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am