Փարիզի կենտրոնում հյուրանոց է այրվում
TASS-ը հայտնում է ,որ Փարիզի կենտրոնում՝ Վանդոմի հրապարակում, այրվում է Ritz հյուրանոցը: Հրդեհը բռնկվել է շինության վերջին հարկում: Նշվում է, որ ներկայում հյուրանոցը հյուրերի չէր ընդունում, քանի որ վերանորոգվում էր: Դեպքի վայրում աշխատում են քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունները, Վանդոմի հրապարակի Ritz հյուրանոցը բացվել է 1898 թվականին,որը պատկանում է եգիպտացի հայտնի գործարար Մոհամմեդ ալ-Ֆայեդին: 2012-ին այն փակվել էր կապիտալ վերանորոգման համար:
