Էգեյան ծովի ափին հայտնաբերվել է 21 ներգաղթյալի դի
Թուրքիայի ոստիկանությունը Էգեյան ծովի ափի երկու տարբեր վայրերում հայտնաբերել է նավերի խորտակման հետևանքով 21 փախստականի դի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Թուրքական Այվալըք քաղաքի ափին հայտնաբերվել է 11 դի՝ 22 ներգաղթյալներով նավի խորտակման հետևանքով։ Այն Իզմիրից ուղևորվում էր հունական Լեսբոս կղզի, սակայն հայտնվել է փոթորկի մեջ, ինչի հետևանքով շրջվել է։ Առափնյա պահպանության ծառայության ջոկատներին հաջողվել է փրկել 8 մարդու։ Եվս 10 մարդու դի հայտնաբերվել է Դիքիլի քաղաքի շրջանում՝ հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները։ Առափնյա պահպանությունը շարունակում է որոնողական գործողությունը 3 նավերի և ուղղաթիռի կիրառմամբ։
