Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքել է այն հայտարարությունը, որը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ իբր արել էր Ադրբեջանում Իրանի դեսպան Մոխսեն Փաքայինան:
«ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հրապարակված լուրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բաքվում ԻԻՀ դեսպանությունն այս առնչությամբ հայտարարություն չի տարածել և դեսպանը իր վերջին հարցազրույցում ընդգծել է Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման անփոփոխ լինելու մասին»,- նշված է Հայաստանում Իրանի դեսպանատան պաշտոնական հայտարարության մեջ:
Ինչպես տեղեկացնում է «Sputnik» գործակալությունը, ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին Ադրբեջանում Իրանի դեսպանի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության մասին, որտեղ ասվել է, թե Իրանը Ադրբեջանի կողմից է և , որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով` Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին համապատասխան:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը