Սա նոր քարոզչական զենք է, որը մեր հակառակորդները փորձելու են օգտագործել մեր դեմ. ԵԽԽՎ պատվիրակության անդամ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները խախտում են վեհաժողովի կանոնակարգը: Այս մասին այսօր  հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Նշենք, որ խոսքը վերաբերում է Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի հեղինակած երկու նախագծերին, որոնցից առաջինը վերնագրված է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», իսկ երկրորդը՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից»: «Այդ զեկույցները խախտում են ԵԽԽՎ կանոնակարգի կետերից մեկը, որը նախատեսում է համակողմանի ուսումնասիրություն և զեկուցողի պարտադիր այցելություն խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջան: Դուք գիտեք նաև, որ զեկույցներից մեկի հեղինակ Ռոբերտ Ուոլթերի կինը Ադրբեջանի քաղաքացի է և այնտեղ մեծ կապեր ունի: Ուոլթերն էլ Թուրքիայի քաղաքացիություն է ստացել և ունի հակահայկական մոտեցումներ: Նա այդ զեկույցում գրել է, որ Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի քաղաքացիներ են տեղահանվել, սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, թե որքան հայեր են այդ տարածքից տեղահանվել: Այսինքն, նման զեկույցով փորձ է արվում թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը»,­-նշեց Բաբայանը: Պատգամավորը վստահեցրեց, որ ոչ միայն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը, այլ նաև Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող բազմաթիվ պաշտոնյաներ բոլոր ջանքերը գործադրել են՝ այդ զեկույցների քվեարկության օրը հաջողություն գրանցելու համար: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդյունքները մեզ համար լինեն դրական: Ես հիմա չեմ կարող շատ բան ասել մեր քայլերի մասին, բայց վստահեցնում եմ, որ բոլոր ջանքերը գործադրվել են և գործադրվելու են»,­ ասաց Բաբայանը: Բաբայանը  հավելեց, որ այդ զեկույցների ընդունումը խախտելու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ­ ն այն հարթակը չէ, որտեղ կարող են հնչել հայտարարություններ, որոնք դուրս են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից: «Սա նոր քարոզչական զենք է, որը մեր հակառակորդները փորձելու են օգտագործել մեր դեմ»,­ ընդգծեց պատգամավորը: Լրագրողի դիտարկմանը, թե  ի՞նչ է անելու պավիրակությունը, եթե բանաձեւերն ընդունվեն, Վահան Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ ուզենա Կիկոսի մահի նման պատկերացնել: Մենք ունենք մշակած քայլեր, որոնք պետք է իրականացվեն այս կամ այն սցենարի դեպքում, բայց դրա մասին ասելու պատեհություն չկա»,-եզրափակեց Բաբայանը: Աստղիկ Ավագյան  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am