«Մեզ համար նշանակություն չունի Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը: 1915 թվականին կատարված դեպքերի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է: Նմանատիպ որոշումներ ընդունելով չես փոխի մեր պատմությունը: Նրանք ռիսկի դիմեցին կորցնելու Թուրքիայի նման բարեկամի:
Մենք նախ պետք է գնահատական տանք այդ քայլին, և հետո նոր խոսենք հետագա քայլերի մասին: Դեռ վաղ է խոսել Գերմանիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին: Անհրաժեշտ է լավ գնահատել տեղի ունեցածը: Այստեղ ուշագրավն այն է, որ քվեարկության ժամանակ դեմ է քվեարկել մեկ մարդ, մեկը ձեռնպահ է մնացել, մեկն էլ չի մասնակցել քվեարկությանը:
Մի՞թե սա գերմանացիների համար այդքան ազգային հարց է: Նախորդ տարի 1915 թվականի դեպքերի հարյուրերորդ տարելիցն էր: Հետաքրքիր է, թե ինչու նախորդ տարի չընդունեցին բանաձև և ընդունեցին այս տարի: Բնականաբար, սրանք մտածելու տեղիք են տալիս»,-Habertürk-ի փոխանցմամբ`Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ իրեն նախապես հայտնել էր, որ կանի իր հնարավորության սահմաններում ամեն բան,հայտնել է Էրդողանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը