Ուկրաինացի զինծառայող, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն «Շուստեր Լայվ» թոք-շոուի ժամանակ հայտարարել է, որ չի ցանկանում լինել քաղաքական «գլամուրային հարսնացու ու արքայադուստր», որին պետք է ամուսնացնել՝ «որքան թանկ, այնքան լավ»: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ եթե նա մանիկյուր անի, իսկ հաջորդ օրը նստի բարձրակարգ ավտոմեքենա, ապա մեկ օր անց էլ կհանձնի Ուկրաինան. «Ավելի լավ է՝ ես քայլեմ ոտքով, բոկոտն, կեղտոտ, սակայն անեմ այն, ինչ անհրաժեշտ է»: Գերագույն ռադայի նիստերից մեկի ժամանակ Սավչենկոն նստել է բոկոտն՝ ոտքերը դնելով նստարանին:
Սավչենկոն, ով Ռուսաստանում դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման՝ կապված Դոնբասում ռուս լրագրողների սպանության հետ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներում է ստացել մայիսի 25-ին:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը