Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահի խորհրդական Շերեֆ Մալկոչը դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
Նրա խոսքերով` Թուրքիան ամուր դիրքորոշում է պահպանում 1915 թվականի դեպքերի հարցում. «Թող ոչ ոք չկասկածի դրանում: Որքան ուժեղ `է դառնում Թուրքիան, այնքան շատ են պետությունների կողմից նրա վրա հարձակումները: Այսօր հիշեցին հայկական հարցի մասին, վաղը հավանաբար օրակարգում կհայտնվի Պոնտիական հարցը:
Այսօր նրանք հնարել են РКК-ը և փորձոււմ են մեզ գժտեցնել մեր քուրդ եղբայրների հետ, իսկ վաղը կցանկանան բախեցնել ալավիների հետ: Եթե մենք` 78 միլիոն քաղաքացիներս, համախմբվենք, ապա կլուծենք բոլոր խնդիրները:
Թուրքիան գտնվում է աշխարհի առանցքային տարածաշրջանում: Մի կողմից Կովկասն է, մյուս կողմից` Բալկանները, երրորդ կողմից` Մերձավոր Արևելքը: Դրանք երեք կարևոր տարածաշրջաններ են, և Թուրքիան գտնվում է դրանց հատման վայրում:
Մենք պետություն ենք ստեղծել աշխարհի ամենաթանկ հողում: Մենք այստեղ ապրում ենք հազարավոր տարիներ և կապրենք մինչև ահեղ դատաստանի օրը: Մենք կհաղթահարենք ինչպես РКК-ին, այնպես էլ` նման կազմակերպություններին»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը