Նոր հնարավորություններ`Թեհրանի և Անկարայի համար
Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը նոր հնարավորություններ է բացում Թեհրանի և Անկարայի հարաբերությունների զարգացման ոլորտում: Այս մասին Trend-ին ասել են Թուրքիայի նախագահի վարչակազմում: Թուրքիան ողջունում է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների չեղարկումը՝ ասել են Թուրքիայի նախագահի վարչակազմում՝ նշելով, որ Անկարան միշտ աջակցել է խաղաղ ատոմի զարգացման իրանական ծրագրին: «Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը նաև Թուրքիայի համար իրական տնտեսական հնարավորություն է, քանի որ Թեհրանն Անկարայի տնտեսական գործընկերն է»,- նշել են Թուրքիայի նախագահի վարչակազմում: Շաբաթ օրը ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ կազմակերպությունը հաստատում է Իրանի կողմից ատոմի վերաբերյալ համաձայնությունների իրականացման համար ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը, ինչը ենթադրում է ՄԱԿ ԱԽ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկում: Արդեն շաբաթ օրը ԵՄ-ն հայտարարել էր Իրանի դեմ սահմանված այն բոլոր պատժամիջոցների ամբողջական վերացման մասին, որոնք սահմանվել էին Իրանի միջուկային ծրագրի պատճառով։
