«Թիկունքից հարված» Թուրքիան չէր սպասում

Երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Թուրքիայի կողմից իր դեսպանին հետ կանչելու մասին նորությանն անդրադարձ է կատարել «Россия Сегодня» միջազգային մեդիախմբի վերլուծաբան Ռոստիսլավ Իշչենկոն: Թվում է, թե ինչի՞ց է այդ անիմաստ աղմուկը: Եվրոպայի կեսը, այդ թվում՝ Ֆրանսիան, վաղուց ճանաչել է ցեղասպանության փաստը, և Թուրքիան չի նյարդայնանում, անգամ՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի մասին բանակցություններ է վարում: Իսկ այստեղ նման արձագանք է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԵՄ-ի անդամ երկրների թվի ընդամենը նվազագույն ընդլայնվելուն: Բանն այն է, որ Թուրքիան հենց Գերմանիայից նման «թիկունքից հարված» չէր սպասում: Եվ հարցը միայն փախստականների վերաբերյալ Էրդողանի հետ կնքած համաձայնության արդյունավետության հարցում Մերկելի շահագրգռվածությունը չէ: Վերջիվերջո, օրերս Եվրախորհրդարանը հստակ հասկացնել է տվել, որ չի քվեարկի Անկարայի հետ առանց վիզայի ռեժիմի օգտին, այնպես որ, փախստականների վերաբերյալ համաձայնագիրն, այսպես թե այնպես, վտանգի տակ է հայտնվել: Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բացատրելի էր, այնտեղ հզոր և ազդեցիկ հայկական համայնք կա: Իսկ Գերմանիայում, հակառակը, զգալի ազդեցություն ունեին այնտեղ ապրող միլիոնավոր թուրքերը: Բացի այդ, Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր Առաջին աշխարհամարտի տարիներին։ Թուրքական բանակում և նավատորմում զգալի թվով գերմանացի ռազմական խորհրդատուներ են եղել։ Գերմանիան հնարավորություն ուներ ազդեցություն գործելու թուրքական քաղաքականության վրա: Գերմանիան, թեկուզև անուղղակի, բայց Թուրքիայի հետ ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում: Այդ ամենն Անկարային հիմք էր տալիս այդ հարցում գերմանական բարենպաստ դիրքորոշման անփոփոխության հույս ունենալ: Հաշվի առնելով ԵՄ-ում Գերմանիայի ունեցած առաջատար դերը՝ դա կրկնակի կարևոր էր: Ինչպես տեսնում ենք՝ Գերմանիան բոլոր հիմքերն ուներ պահպանելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը և չշտապելու: Դա ակնհայտորեն գերմանական քաղաքականության ամենաակտուալ խնդիրը չէ: Սակայն հարցը մտցվել է օրակարգ, ընդ որում, իշխող կուսակցության մասնակցությամբ:  

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am