Նավթի համաշխարհային գները աճում են
Նավթի համաշխարհային գները նախօրեի կտրուկ անկումից հետո աճում են: Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,85 տոկոսով՝ հասնելով 28,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի մարդտյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,07 տոկոսով՝ հասնելով 30,41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: «Սեւ ոսկու» համաշխարհային գների վրա շարունակում է ազդել շուկայում առաջարկի ավելցուկի մասին ներդրողների մտավախությունները՝ կապված պատժամիջոցները հանելուց հետո նավթի շուկա Իրանի մուտքով:
