«Բազմաթիվ մարդկանց կողոպտում, կանանց բռնաբարում են...»/տեսանյութ/

«Եվրոպական պետություններն արդեն հասկացել են, որ Մերձավոր Արևելքում տարվում է քրիստոնյաների բնաջնջման քաղաքականության, սակայն այն կանխելու ուղղությամբ ոչ մի ռեալ քայլ չեն ձեռնարկում»,-երեկ`«Հայելի » մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԱՄՆ Չիկագոյի համալսարանի դասախոս Անահիտ Խոսրոևան: «Նախորդ տարի աշխարհի ուշադրությունը սևեռվեց ասորիների վրա, ու եթե նախկինում խոսվում էր միայն այն մասին, որ Մերձավոր Արևելքում մարդիկ են մահանում, քրիստոնյաների հոսք կա, արդեն սկսեցին խոսել կոնկրետ ասորիների մասին, որ այդ ազգը կործանվում է, Սիրիայում և Իրաքում այդ ազգին վերացնելու հատուկ քաղաքականություն է գնում»,-հայտարարեց Անահիտ Խոսրոևան: Խոսրոևեան նկատում է, որ  Մերձավոր Արևելքից ասորիների հոսքը շարունակվում է, քանի  շատերը բռնել են գաղթականության ուղին: Բանախոսի խոսքով`  նախորդ տարվա ընթացքում տեղի են ունեցել գիտաժողովներ, հանդիպումներ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որտեղ նշում են, որ այն, ինչ կատարվում է ասորիների նկատմամբ, բացասական երևույթ է, բայց որևէ ռեալ քայլ այն կանխելու ուղղությամբ մինչև 2015 թվականի դեկտեմբեր, երբ Ռուսաստանի Դաշնությունը սկսեց հարվածներ հասցնել ԻՊ ահաբեկիչներին, չի կատարվում: «Մինչև այժմ ԱՄՆ-ն չի ճանաչում քրիստոնյա ասորիների այս ողբերգությունը որպես ցեղասպանություն: Չգիտեմ՝ ինչ տարբերություն են դնում, որ Մերձավոր Արևելքում եզդիների նկատմամբ կատարվածը ճանաչում են ցեղասպանություն, քրիստոնյաների հանդեպ կատարվածը՝ ոչ»,-ընդգծեց Անահիտ Խոսրոևան: Անահիտ Խոսրոեւայի գնահատմամբ, Իրաքում ու Սիրիայում իսլամիստ ահաբեկիչները լայնածավալ գործողություններ են շարունակում քրիստոնյաների դեմ՝ թիկունքում ունենալով Թուրքիայի աջակցությունը: «Բազմաթիվ մարդկանց կողոպտում, կանանց բռնաբարում, մշակութային կոթողներն ամբողջությամբ ավերվում են»,-ընդգծում է Խոսրոևան: Աստղիկ Ավագյան Snapshot - 27             Մանրամասները` տեսանյութում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am