Ն․Ս․ Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ուղերձը Ամանորի առթիվ

Ն․Ս․ Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ամանորի ուղերձը. Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի սեմին բերում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը: Գոհաբանական մաղթանքով, նոր հույսերով ու ակնկալիքներով հրաժեշտ ենք տալիս 2015 թվականին: Անցնող տարին մեզ համար նվիրական եղավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումով: Հայրենի պետության, մեր Եկեղեցու և ժողովրդի ջանքերով աշխարհի բոլոր կողմերում կազմակերպվեցին հիշատակի միջոցառումներ: Ծիծեռնակաբերդում հրապարակվեց մեր արդար դատին հետամուտ լինելու և հաղթանակի առաջնորդելու «Համահայկական հռչակագիրը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կատարեցինք հավատքի և հայրենիքի համար մարտիրոսության պսակն ընդունած մեր նահատակների սրբադասումը և սրբալույս Մյուռոնի օրհնությունը: Հիշատակի միջոցառումները հոգևոր նոր ուժ ու կորով բերեցին մեր կյանքին` առիթ դառնալով ազգային համախմբման, մեր սրտերում հավատքի ու հայրենյաց սիրո զորացման, ամրապնդելով արդարության հասնելու վստահությունը մեր ժողովրդի: Անցնող տարում արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք և դժվարություններ ու հոգսեր, նաև՝ անհանգստություններ ու ցավալի կորուստներ: Մեր ժողովուրդը արժանապատվորեն, արիասիրտ, միավորյալ ջանքերով դիմակայեց բոլոր մարտահրավերներին, պաշտպանեց հայրենի երկրի սահմանները, մեր կյանքի խաղաղությունը և թանկ գնով ձեռք բերված նվաճումները: Միասնության այս ոգով, սիրելիներ, և լավատեսությամբ դիմավորենք նոր տարին: 2016 թվականին Հայաստանում և Արցախում տոնախմբելու ենք մեր անկախ պետականության վերականգնման 25-րդ տարեդարձը: Ազգի և մեր պետության հզորության նախանձախնդրությամբ Հայրենիքում և Սփյուռքում միմյանց աջակից՝ ամեն կարելիություն ներդնենք շենացնելու մեր երկիրը, բարօր դարձնելու մեր կյանքը և լուսավոր՝ մեր ապագան: Տարեմուտի այս երեկո, Սուրբ Ծննդյան նախասեմին առատացնենք մեր աղոթքը աշխարհի, մեր երկրի ու ժողովրդի խաղաղ և ապահով կյանքի համար: Հիշենք կարոտյալներին, նեղյալներին, հիվանդներին և վշտացյալներին, Մերձավոր Արևելքում պատերազմական փորձությունները կրող մեր եղբայրներին ու քույրերին և մեր երկրի սահմանամերձ շրջաններում ապրող մեր ժողովրդի զավակներին՝ մեկնելով նրանց սատարումի ու աջակցության մեր ձեռքը: Աղոթք բարձրացնենք մարտերում հերոսաբար զոհված մեր որդիների, մեր երկրի սահմանները անձնվիրումով պաշտպանող քաջարի մեր բանակի զինվորների և հրամանատարների համար: Առ Աստված աղոթքով հայցում ենք նոր ձեռքբերումներ հայրենի իշխանություններին, մեր Եկեղեցու սպասավորներին, մեր ժողովրդի բոլոր զավակներին: Ապահովություն` ընտանիքներին, պանծալի և բարի ծառայություն` մեր բանակի մարտիկներին, երկնային շնորհ և սեր՝ մեր մանուկ ու երիտասարդ զավակներին, օրհնություն՝ համայն հայոց կյանքին: Շնորհավոր նոր տարի: Բարի և օրհնյալ տարի:  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Փաշինյանը «Ուժեղ Հայաստան»-ից պահանջում է 12 մլն դրամ փոխհատուցում վճարել․ «Հետք» Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում․ «Հրապարակ» Ռուսաստանի կողմից սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում․ «Հրապարակ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am