Սուլթանի հույսերը չարդարացան. The Independent

Թուրքերը միշտ սպառնում են, երբ ինչ-որ մեկը պատրաստակամություն է հայտնում ճանաչել պատմական փաստերը. այն, որ 1.5 մլն քրիստոնյա հայեր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձան: Բայց արդյո՞ք սուլթան Էրդողանը կարծում է, որ Գերմանիան Հոլոքոստը ժխտելու ուղին կընտրի: Այս մասին The Independent-ում հրապարակված հոդվածում գրել է Ռոբերտ Ֆիսկը: Գերմանիայի խորհրդարանը, ըստ հեղինակի, ձայների բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն ճանաչեց: «Այդ մասին ամբողջ աշխարհը գիտի (բացի, իհարկե, թուրքերից): Թուրքական կառավարության կողմից հնչեցին արդեն սովորական դարձած սպառնալիքները Գերմանիայի հասցեին, նաեւ զայրացած էլեկտրոնային նամակներ ուղղվեցին գերմանացի պատգամավորներին, սակայն խորհրդարանական բանաձեւը հաստատեց փաստը, որ Օսմանյան Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր, երբ իրագործում էր այդ վայրագությունները, եւ որ Գերմանիան բավարար քայլեր չի ձեռնարկել՝ ցեղասպանությունները կանխելու համար»,- ընդգծում է հեղինակը: Խեղճ Անգելա Մերկելը, որը դեռեւս աղոթում է, որպեսզի սուլթան Էրդողանը սատարի իրեն կաշառակերության գործողության իրականացման հարցում եւ փախստականներին թույլ չտա Եվրամիություն թափանցել 1.5 մլն եվրոյի եւ եվրագոտի առանց վիզայի մուտքի դիմաց: Հայերի գանգերն ու ոսկորները, հեղինակի խոսքով, մինչեւ հիմա թաղված են թուրքական սահմանից դեպի հարավ, որը ներկայում վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: «Եվ երբ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն գրավեց Դեր Զորի մի մասը, նրանք պայթեցրին սիրիական քաղաքի հայկական եկեղեցին, դուրս բերեցին ցեղասպանության զոհերի ոսկորներն ու փողոց նետեցին: Գերմանացի որոշ պաշտոնյաներ, որոնք օրիգինալ ցեղասպանության ականատեսներն էին, իրենց «փորձը» կիրառեցին Հոլոքոստի ժամանակ: Եվ Հիտլերը, պատրաստվելով 1939 թվականին Լեհաստան ներխուժել, իր գեներալներին հարցրեց. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»,- ասված է հոդվածում: Պարբերականը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ առնվազն 18 այլ երկրներ, ինչպես նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: «Շարունակում է բացառություն մնալ Միացյալ Նահանգները: Գրեթե ամեն տարի թուրքական գեներալների նեղ շրջանակի՝ Վաշինգտոն այցերը, որպես կանոն, բավական են, որպեսզի Սպիտակ տունը գոհացնի նրանց: Մի՞թե Թուրքիային պետք չեն Թուրքիայի հարավ-արեւելքում կարեւոր ռազմաբազաները, որոնց միջոցով ԱՄՆ-ն պատերազմում է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ (եւ որոնց օգնությամբ Թուրքիան հիմա պատերազմում է քրդերի դեմ)»,- հարցադրում է անում Ռոբերտ Ֆիսկը:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am