Հույս ունեմ, որ այս տարի կկարգավորվի կիպրոսյան խնդիրը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հույս է հայտնել, որ արդեն այս տարի կկարգավորվի կիպրոսյան խնդիրը, գրում է RIA Novosti-ն: «Հույս ունեմ, որ այս տարի Մեծ Բրիտանիայի՝ որպես երաշխավոր երկրի աջակցությամբ կկարգավորվի կիպրոսյան խնդիրը»,- հայտարարել է Դավութօղլուն Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերիոնի հետ բանակցություններից առաջ: Թուրքիայի վարչապետի խոսքերով՝ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև «կատարյալ համագործակցություն կա»: Նա շնորհակալություն է հայտնել իր բրիտանացի գործընկերոջը Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:
