Միջազգային մամուլի անդրադարձը

Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը: «Գերմանիայի խորհրդարանը որակեց հայերի կոտորածը որպես ցեղասպանություն` բարկացնելով Թուրքիային». այսպիսի վերտառությամբ է հոդվածը հրապարակել New York Times-ը: «Այն ընդունեց խորհրդանշական, սակայն ոչ դյուրին բանաձեւ` որակելով Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 իրականացրած հայերի կոտ որածները որպես ցեղասպանություն. մի քայլ, որը սրում է Թուրքիայի հետ հարաբերությունները այն ժամանակ, երբ Եվրամիությունը վերջինիս աջակցության կարիքն ունի փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում»,- գրել է New York Times-ը: BBC-ի բնորոշմամբ` Գերմանիայի պատգամավորները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը թուրքերի կատաղության ներքո: «Ժամանակահատվածը ոչ այդքան նպատակահարմար է այն համատեքստում, որ ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ունի փախստականների հոսքը կանգնեցնելու համար: Բանաձեւն օգտագործում է «ցեղասպանություն» եզրույթը վերնագրում եւ տեքստի մեջ: Այն նաեւ ասում է, որ Գերմանիան որոշ առումով մեղավոր է Օսմանյան Թուրքիայի հետ դաշնակից լինելու տարիներին կոտորածները չխոչընդոտելու համար»,-նշում բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը: Այն նաև հիշատակում է թուրք- գերմանական հարաբերությունների սրումը երգիծաբան Ժան Բոեմերմանի պատճառով, ում բանաստեղծությունը դրդել էր Էդրողանին քրեական պատասխանատվության ենթարկել երգիծաբանին: The Washington post-ը եւս շեշտադրում է այս հարցում փախստականների գործոնը: «Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու օգտին` դրդելով Թուրքիային հետ կանչել Գերմանիայում Թուրքիայի դեսպանին: Քվեարկությունը բարձրացրեց լարվածության մակարդակը երկու երկրների միջեւ այն ժամանակ, երբ Անկարան կարեւոր դեր է խաղում փախստականների` դեպի Եվրոպա հոսքը դադարեցնելու հարցում»,-գրում է The Washington post-ը: Բանաձեւին նաեւ անդրադարձել է «Ռոյթերս»-ը` գրելով. «Գերմանիան բարկացնում է Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված այս բանաձեւով: Գերմանիայի օրենսդիր մարմինը հռչակեց 1915 թվականին Օսմանյան ուժերի կողմից հայերի կոտորածը որպես ցեղասպանություն մի խորհրդանշական բանաձեւով, որը ռիսկի է ենթարկում Անկարայի հետ ունեցած հարաբերությունները հենց այն ժամանակահատվածում, երբ Բեռլինը եւ Եվրոպայի գործընկերները Թուրքիայի օգնության կարիքն ունեն փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում: Ժամանակահատվածը ավելի վատը չէր կարող լ ինել Մերկելի համար, ով պայմանավորվածություն ուներ Թուրքիայի հետ, ըստ որի` Անկարան համաձայնել էր կանգնեցնել փախսստականների հոսքը դեպի Եվրոպա առանց վիզայի ռեժիմի ճանապարհորդելու իրավունք ստանալու, ինչպես նաեւ ԵՄ անդամակցության մասին արագացված զրույցներ սկսելու դիմաց»: Թեմային անդրադարձել են նաև The Independent-ը, Euronews-ը, Financial Times-ը, Time-ը, Times of Israel-ը, USA Today-ը, գերմանական գրեթե բոլոր լրատվամիջոցները: Նյութի աղբյուրը՝  168.am

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am