Իշխան Ալբերը և իշխանուհի Շարլենը` Վատիկանում
Մոնակոյի իշխանական զույգը պաշտոնական այցով Վատիկանում է: Այս առավոտ իշխան Ալբերը և իշխանուհի Շարլենը հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:
Շարլենն այդ հանդիպմանը ներկայացել է սպիտակ վերարկուով և կրեմագույն զգեստով, իսկ գլուխը ծածկված է եղել ժանյակե գլխաշորով: Պետք է ասել, որ Մոնակոյի թագուհին աշխարհում յոթ կանանցից մեկն է, որին թույլատրվում է Հռոմի պապի հետ հանդիպմանը սպիտակ հանդերձանքով ներկայանալ:
Կանոնակարգի համաձայն՝ մնացած կանայք Հռոմի պապին կարող են ողջունել միայն սև զգեստով:

