Հերմինե Նաղդալյանի ճակատագիրը՝ նորընտիր պատգամավոր Կարեն Բեքարյանի ձեռքերում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթից պարզ կդառնա՝ արդյոք ՀՀ իշխանությունները կկարողանան ԵԽԽՎ-ում տապալել հակահայկական երկու զեկույցների ընդունումը, թե ոչ: Ինչպես հայտնի է՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված են հակահայկական միանգամից երկու զեկույցներ` «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերով: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը նախատեսված է հունվարի 25-ից 29-ը: Հակահայկական զեկույցների քվեարկությունը նախատեսված է հունվարի 26-ին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հակահայկական զեկույցների ընդունումը թույլ չտալու նպատակով դեռեւս անցած տարվա վերջին ՀՀ իշխանությունները ստեղծել են հատուկ աշխատանքային խումբ: Այն ղեկավարում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Բեքարյանը: Հիշեցնենք, որ վերջինս պատգամավոր է դարձել անցած տարվա սեպտեմբերին: Աշխատանքային խմբի ղեկավարումը նրան հանձնարարելը պայմանավորված է այն փաստով, որ նա տարիներ շարունակ գործունեություն է ծավալել հասարակական սեկտորում, եվրոպական կառույցների հետ շփման հարուստ փորձ ունի, եւ նրա անձը ՀՀ իշխանությունների հետ անմիջական չի ասոցացվում: Ենթադրվում է, որ ի տարբերություն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, նա առավել անկաշկանդ կարող է շփվել ԵԽԽՎ-ում տարբեր երկրների պատվիրակների հետ: «Ժողովուրդ»-ը Բեքարյանից փորձեց մեկնաբանություն ստանալ աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքի վերաբերյալ, սակայն հայտարարեց. «Ոչ հիմա, ժամանակ չկա, եւ այդ թեման այսօր ինձ համար քննարկման առարկա չէ: Ամսի 27-ին կարող ենք խոսել»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am