Սարգսյանի պատասխանին սպասելիս

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլյան պատերազմից երկու ամիս հետո որոշել է հարցազրույց տալ ու հանրությանը զարմացնել իր կերպարանափոխությամբ: Հարցազրույցում նա անդրադարձել է ապրիլյան պատերազմին, դրանից հետո ստեղծված վիճակին և պատճառներին եւ, բնականաբար, պահել անորոշությունը իր քաղաքական պլանների ու հավակնությունների մասին :Քոչարյանը նաեւ բացատրել է, թե ինչու այդ օրերին չի նախաձեռնել Սերժ Սարգսյանի հետ հանդիպում: Պարզվում է՝ նա չի արել այդ քայլը, որովհետև տեսել է, որ իշխանությունն իրավիճակն օգտագործում է ներքաղաքական նպատակներով: Բայցեւայնպես երկրորդ նախագահը ակնհայտ զուսպ գնահատականներ է տվել՝ որոշ տեղերում խնայելով  հենց Սերժ Սարգսյանին, եթե չասենք՝ համաձայնելով վերջինի հետ: Օրինակ՝ Քոչարյանը անուղղակի աջակցություն է հայտնում ապրիլյան պատերազմի հետևանքով կորցրած տարածքների  հարցում Սարգսյանի դիրքորոշմանը՝ ասելով, որ թեև Ադրբեջանը վերցրել է մի քանի դիրք, բայց չի լուծել ռազմավարական խնդիր: Ռոբերտ Քոչարյանը չի միանում այն կոշտ գնահատականներին, որ այս օրերին հնչում են հասարակական շրջանակներից. <<Ես չէի ուզենա գնահատել տեղի ունեցածը որպես հաղթանակ կամ պարտություն: Ադրբեջանական զորքերը գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին: Ռազմական հաղթանակի էյֆորիան Բաքվում բացարձակապես անհիմն է>>,-այդ կապակցությամբ ասում է նա միեւնույն ժամանակ շարունակում.<< Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում` անկախ կորստի չափերից, իսկ ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում մեր մարդկային կորուստները մեզ համար անսովոր և անընդունելի մեծ են: Այնպես որ, բարոյական հաղթանակի մասին էլ չարժե խոսել>>: Ամենազգայուն հարցերի վերաբերյալ Քոչարյանը դրսեւորում է սառնասրտություն ու Սարգսյանի ուսերին չի դնում իրավիճակի ողջ պատասխանատվությունը:Ապրիլյան պատերազմից հետո, մինչ  երկրում ակնհայտորեն սրվել են Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը եւ հանրությունն այդ ամենի պատասխանատվությունը դրել է իշխանությունների ուսերին, երկրորդ նախագահը ասում է, որ ինքը զերծ կմնա գնահատականներից, թե ինչու ստացվեց այնպես, որ Ռռուսաստանի շնորհիվ խախտվեց Ադրբեջանի ու Հայաստանի սպառազինության բալանսը, ինչի արդյունքը եղավ Ադրբեջանի ագրեսիան. <<Ինչո՞ւ դա տեղի ունեցավ և կարելի՞ էր արդյոք խուսափել իրադարձությունների այդպիսի զարգացումից. այս հարցերը դեռ երկար ժամանակ բանավեճերի, ենթադրությունների ու սպեկուլյացիաների առարկա կլինեն: Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակել այն տեսականու առումով, կամ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան: Փաստարկներն այստեղ առավել քան բավական էին: Ինձ հայտնի չէ, թե ինչպիսի հետևողականությամբ են իշխանությունները զբաղվել այդ հարցով, և ինչու դա հնարավոր չեղավ կանխել, այդ պատճառով զերծ կմնամ գնահատականներ տալուց>>:Հասկանալի է, որ մի կողմից երկրորդ նախագահը չի կարող չանդրադառնալ ապրիլյան պատերազմի վերլուծության համատեքստում  հանրային քննարկումների օրակարգ բարձրացած թիվ մեկ խնդրին, սակայն առնվազն անհասկանալի է՝ եթե պատասխանատվությունը չի դրվում իշխանությունների վրա, ապա տրամաբանորեն պետք է լինի հակառակը՝ թիրախում ունենալով Ռուսաստանը: Սակայն Քոչարյանն ընտրում է այսպես կոչված ոսկե միջինը՝ <ոչ նալին, ոչ մեխին> սկզբունքն արդարացնելով անտեղյակությամբ: Գրեթե նույն կերպ է Քոչարյանը վարվում, երբ հարց է տրվում ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության ձևաչափը վերանայելու անհրաժեշտության մասին: Նա շրջանցում է ԵԱՏՄ-ի պահը՝ թերեւս պահելով որոշակի ինտրիգ, իսկ ՀԱՊԿ-ի մասով նկատում, որ ՀԱՊԿ որոշ երկրների գործողություններն, ըստ էության, անհամատեղելի են ռազմական դաշինքում մեր ընդհանուր անդամակցության հետ: <<Ակնհայտ է, որ այդ երկրների շահերը մենք չենք փոխի, բայց լուրջ հետևություններ անել պարտավոր ենք>>, միեւնույն ժամանակ Քոչարյանը ասում է, որ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում:Զարմանալի է, բայց հարցազրույցում խոցելի հարցադրումներ է նչեցրել. <<Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների և զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում: Հարկ է անհապաղ լրացնել բոլոր առկա բացերը>>: Այդ հարցադրումները կարելի է նաեւ իր իշխանության տարիների ժամանակ հնչեցնել՝ ինչն էր խանգարում… Ծավալուն հարցազրույցը, որն ավելի շատ ապրիլյան դեպքերի  փորձագիտակա վերլուծություն է հիշեցնում, եզրափակվել է  ներքաղաքական կյանքի ու մասնավորապես պետական ապարատում կրճատումներ կատարելու, մենաշնորհների ու կաշառակերության դեմ սկսված պայքարի մասին մեկ հարցադրումով, որի շրջանակներից Քոչարյանը մի թիզ դուրս չի եկել: Նա բացառապես խոսել ու քննադատել է կառավարության գործունեությունը.«Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, և անհասկանալի է, թե ով է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրները: Ճիշտ խոսքեր հասարակությունը լիուլի լսել է, այնքան, որ մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից» ասել է նա՝ մոռանալով, որ նույն մենաշնորհների հիմքերը, հետեւապես երկիրը քանդելու հիմքերը հենց ինքն է դրել:Կառավարության գործունեության նկատմամբ Քոչարյանի հատուկ ուշադրությունով թերեւս կարելի է ենթադրել, թե մինչեւ ուր են հասնում Քոչարյանի քաղաքական հավակնությունները, որոնք նա դեռեւս չի գաղտնազերծում՝ թերեւս սպասելով Սերժ Սարգսյանի արձագանքին, ում այս անգամ ակնհայտ խնայել է: Անի Սահակյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am