Թուրքիայի վարչապետը դարձյալ սպառնացել է Գերմանիային

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագում այսօր քվեարկության դրվող Հայոց ցեղասպանության մասին բանաձևին :Նա հերթական անգամ սպառնացել է հարաբերությունների վատթարացմամբ՝ հայտարարելով, որ սա Գերմանիայի բարեկամության քննությունն է։ «Դժվարին ժամանակաշրջան է և որ Գերմանիան, «իր խելքով», փորձում է 1915 թվականի համար թուրքերին մեղադրել։Սա առաջինը չէ, վերջինն էլ չի լինելու։ Երբեմն այն երկրները, որոնց բարեկամ ենք համարում, ներքին քաղաքականության մեջ անելանելի վիճակի հասնելու դեպքում մտածում են, թե ո՛ր ուղղությամբ շեղեն ուշադրությունն ու նման «փայլուն» գաղափարներ են ի հայտ գալիս։ Սա էլ դրանցից մեկն է»,-ասել է Յըլդըրըմը և նշել է, որ զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, և վերջինս խոստացել է անել հնարավորը, բայց «սա խորհրդարանն է»։ «Իրական բարեկամության քննություն է տալիս Գերմանիան։ Դա իրականում ոչ թե մեր, այլ Գերմանիայի խնդիրն է։ Թուրքիայում ազգությամբ թուրք 3.5 մլն ընտրող կա։ Գերմանիայի տնտեսությանը 40 մլրդ եվրոյի օգուտ ապահովող, 400 հազար մարդու աշխատանքով ապահովող, միլիոնավոր մարդկանց ուտելիք, հաց ապահովող այդքան մեծ համայնքին հիասթափեցնելու իրավունք մեր գերմանացի բարեկամները չունեն»,- ասել է Յըլդըրըմը՝ հայտարարելով, որ եթե հին պատմությունները խառնելու լինենք, Թուրքիան ամենավերջին տեղում կլինի։ Ավելի վաղ Յըլդըրըմը դարձյալ անդրադարձել էր խնդրին՝ քվեարկությունն «անհեթեթ» որակելով։ Նա պնդել էր, թե «1915 թվականին տեղի ունեցածը շարքային իրադարձություն էր, որը պատերազմի տարիներին կարող էր տեղի ունենալ ցանկացած երկրում»։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am