Աշխարհի նվերը՝ նաև Հայաստանին. նման շանս հետո կարող է էլ չլինել

«168 ժամ» թերթը գրում է. «Արդեն երեք օր աշխարհը ու հատկապես՝ մեր տարածաշրջանն ապրում են միանգամայն նոր իրավիճակում. հունվարի 16-ին Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո մեր անմիջական հարևան պետությունը ստացել է տարածաշրջանային ու համաշխարհային նշանակության միանգամայն նոր խաղացող դառնալու հնարավորություն, ինչն իր անմիջական ազդեցությունն է ունենալու նաև Հայաստանի վրա: Պատժամիջոցներից ազատված Իրանի համար Հայաստանը Հարավային Կովկասում ամենահուսալի գործընկերներից մեկն է, եթե ոչ՝ առաջինը, և, վստահաբար, մեր հարևան երկիրն առաջիկայում իր կողմից ու իր մասնակցությամբ իրականացվելիք խոշոր նախագծերում ընդգրկելու է նաև Հայաստանին, քանի որ դա են պահանջում այդ պետության ինչպես՝ քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական շահերը: Առաջիկայում մենք ականատեսն ենք լինելու խոշոր, լայնամասշտաբ նախագծերի, որոնց իրականացումը գոնե այս պահին անխուսափելի է թվում: Ու նաև այդ նախագծերի շնորհիվ, ոչ այնքան հեռավոր ապագայում մեր տարածաշրջանը կարող է ենթակվել լրջագույն վերադասավորումների, առաջին հերթին՝ ուժային կենտրոնների ազդեցության իմաստով: Ու կրկին օբյեկտիվորեն այդ վերադասավորումները տեղի են ունենալու Հայաստանի նոմինալ դաշնակից Ռուսաստանի ազդդեցության ու շահերի հաշվին: Բնական է, որ հրապարակավ ողջունելով Իրանական ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, Ռուսաստանն իրականում, «տակից» ամեն ինչ անելու է Իրանի նոր տարածաշրջանային դերակատարությանը խոչընդոտելու համար: Ու, դժբախտաբար, իրականում այս իրավիճակում մեծ հնարավորություններ ստացած Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի «գործիքներից» մեկը՝ Իրանի դեմ ստվերային պայքարում: Ռուսաստանն առնվազն կարող է և փորձելու է խոչընդոտել Հայաստանի ընդգրկումն այնպիսի խոշոր, առաջին հերթին՝ էներգետիկ նախագծերում, որոնք կարող են նվազեցնել Հայաստանի ու ոչ միայն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Այսօր Հայաստանի համար ստեղծվել է իսկապես բարենպաստ, գուցե աննախադեպ աշխարհաքաղաքական իրավիճակ՝ նոր, երկրի ինքնիշխանությունը վերականգնելու հնարավորություններով: Բայց այդ հնարավորություննները միևնույն ժամանակ մարտահրավերներ են, քանի որ դրանց իրագործումը պահանջում է Հայաստանի պետական շահին հետամուտ լինելու կամք, վճռականություն, ինչն օբյեկտիվորեն հակասում է Ռուսաստանի տարածաշրջանային շահերին ու հաշվարկներին: Հետևաբար, Հայաստանի այսօրվա քաղաքական ու տնտեսական վերնախավի, ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության, հասարակական ու մտավորական բոլոր շերտերի գերխնդիրը պետք է լինի՝ գտնել այն բանաձևերը, գործիքներն ու մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան առավելագույնը քաղել ընձեռված հնարավորություններից՝ նվազագույնի հասցնելով Ռուսաստանի հետ հակադրության ռիսկը: Երկրորդ նման հնարավորություն Հայաստանը կարող է չունենալ»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am