RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգանեն Վիեննայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանում նավթի օրական արդյունահանման ծավալը կազմում է ավելի քան 3.8 միլիոն բարել:
«Մենք օրական արդյունահանում ենք ավելի քան 3.8 միլիոն բարել և ակնկալում ենք հասնել 4 միլիոն բարելի ցուցանիշին»,- ասել է նա: Մայիսի սկզբին Իրանում նավթի օրական արդյունահանման ծավալը հասել էր 3.7 միլիոն բարելի: Իրանական ազգային նավթային ընկերության տնօրեն Ռուքնեդդին Ջավադին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ կլինի միանալ արդյունահանման ոլորտում ՕՊԵԿ-ի քվոտային քաղաքականությանը միայն 1-2 ամիս անց, երբ Իրանը հասած կլինի պատժամիջոցներից առաջ ունեցած նավթի արդյունահանման մակարդակին:
Ջավադին հավելել էր, որ Իրանը մինչպատժամիջոցային մակարդակ հանդիսացած օրական 4 միլիոն բարել նավթի արդյունահանմանը կհասնի ընթացիկ տարվա հուլիսին:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը