Քուվեյթն Իրանից հետ է կանչել իր դեսպանին
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քուվեյթն Իրանից հետ է կանչել իր դեսպանին, ինչը տեղի է ունեցել այդ երկրում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության վրա հարձակումից հետո։ Շաբաթ Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտարարեց 47 մարդու, այդ թվում նաև շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրին մահապատժի ենթարկելու մասին։ Թեհրանը կտրականապես դատապարտել է քարոզչին մահապատժի ենթարկելը, Իրանում անցկացվել են բողոքի զանգվածային ակցիաներ, մասնավորապես հարձակման են ենթարկվել Թեհրանում սաուդյան դեսպանատունն ու Մեշհեդում հյուպատոսությունը։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։
