Էրդողանի պատիվը վիրավորելու «արժեքը» 100 հազար թուրքական լիրա է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատիվը վիրավորելու «արժեքը» 100 հազար թուրքական լիրա է՝ 33 հազար ԱՄՆ դոլար: Russia Today-ը հայտնում է, որ թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Էրդողանն այդքան գումար է պատրաստվում ստանալ իրեն վիրավորած ընդդիմադիր առաջնորդ Կեմալ Կըլըչդարօղլուից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանն ծանոթ իրավաբանների միջոցով դատի է տվել Հանրապետության ժողովրդավարական կուսակցության ղեկավար Կըլըչդարօղլուին, ով նրան «բռնապետ» էր անվանել գիտնականների ձերբակալելու համար։ Վերջիններս պաշտպանել էին քրդերին՝ Թուրքիայի իշխանությունների գործողություններից:
