Լեհաստանը ստիպված զգուշությամբ հետևում է Ռուսաստանի քաղաքականությանը և նրա ռազմական ակտիվությանը, որի արդյունքում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ստեղծվել է բավականին վտանգավոր իրավիճակ, հայտնել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Mlada fronta Dnes պարբերականին տված հարցազրույցում:
«Քանի որ մենք համարվում ենք ՆԱՏՕ-ի «սահմանային» պետություն, ապա ստիպված զգուշությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքականությանը և նրա ռազմական ակտիվությանը, որի արդյունքում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ստեղծվել է բավականին վտանգավոր իրավիճակ»,- ասել է Վաշչիկովսկին:
Լեհ նախարարի խոսքերով` Ռուսաստանն իր վերջին գործողություններով ականապատել է եվրոպական անվտանգության ողջ համակարգը: Բանակը Ռուսաստանի համար դարձել է արտաքին քաղաքականության գլխավոր գործիքը, և Կալինինգրադի շրջանը հանդիսանում է ողջ Եվրոպայի ամենառազմականացված շրջանը, համարում է Վաշչիկովսկին:
Նրա կարծիքով` անհրաժեշտ է չհավատալ այն բանին, որ միջազգային խնդիրները հնարավոր է լուծել Ռուսաստանի հետ համատեղ, այլ պետք է վերադառնալ ռազմավարական և աշխարհաքաղաքական մտածելակերպի, դաշինքի անդամ երկրների տարածքների անվտանգությունը ռազմական ներկայության օգնությամբ ապահովելու ավանդական մեթոդներին:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը