Ռուսական «Свободная Пресса» պարբերականը գրում է, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, թե շատերը ցանկանում են վրեժ լուծել թուրքերից 1453թ-ին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելու համար:
«Այդուհանդերձ, ոչ մեկ ի զորու չի քանդել մեր երկիրը: Ստամբուլի գրավումից հետո թուրքերը հաստատվել են Անատոլիայում և Թրակիայում ու չեն պատրաստվում հեռանալ այդ հողերից»,-հայտարարել է Էրդողանը Կոստանդնուպոլիսի գրավման 563-րդ տարելիցի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումների ժամանակ, հայտնում է panorama.am-ը:
Միաժամանակ Թուրքիայի նախագահը տրամաբանական զուգահեռներ է անցկացրել վաղուց կատարված իրադարձությունների և ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների միջև:
«Ի՞նչ գործ ունեն Իրանն ու Ռուսաստանը Սիրիայում: Ի՞նչ է նրանց պետք այնտեղ: Ի՞նչ գործ ունեն ամերիկացի զինվորականները Սիրիայում՝ ահաբեկիչների տարբերանշանները կրող համազգեստներով: «ԻԼԻՊ»՝ սա արհեստականորեն ստեղծված կառույց է, և նրա դեմ պայքարելու պատճառաբանությամբ ձևավորվում են որոշակի խաղեր, որոնց նպատակը չափազանց ակնհայտ է, այն է՝կտրել Թուրքիայի պատմական կապը Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից»,-հայտարարել է Էրդողանը:
Այսպիսով Թուրքիայի նախագահը քննադատել է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը