Բինալի Յըլդըրըմը՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կտրականապես դատապարտել է հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի առաջիկա քննարկումը: «Մենք թաքցնելու բան չունենք: Թող ամեն ինչ ուսումնասիրվի, այդ թվում՝ բոլոր երկրների պատմությունները: Թող ի հայտ բերվեն յուրաքանչյուր կողմի սխալները: Սակայն դա պետք է անեն պատմաբանները: Արմատապես սխալ է պատմական թեման քաղաքականության առարկա, այդ թվում նաև ներքին առարկա դարձնելը: Կանխակալ փաստաթղթի ընդունման դեպքում կտուժեն Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունները: Անկասկած, մենք չենք ցանկանում դա: Բունդեսթագի կողմից 1915 թվականի դեպքերի մասին օրինագծի շուրջ քվեարկություն անցկացնելն անհեթեթություն է, չկան մոտիվներ: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Դրանք սովորական գործընթացներ էին, որոնք այդ ժամանակ տեղի են ունեցել յուրաքանչյուր հասարակությունում, յուրաքանչյուր երկրում: Մենք գիտենք, որ նրանք, ովքեր փորձում են մեղադրել Թուրքիային, չունեն բարի մտադրություններ: Բաց և հստակ համայն աշխարհին հայտնում ենք՝ մենք թաքցնելու ոչինչ չունենք այդ հարցում: Թող անցկացվեն բազմակողմ հետազոտություններ»,- հայտարարել է Յըլդըրըմը՝ հույս հայտնելով, որ նրանք, ովքեր որոշում կընդունեն Բունդեսթագում, չեն անտեսի 3.5 միլիոն ընտրողների (Գերմանիայի քաղաքացիություն ունեցող էթնիկ թուրքերի) կարծիքը: «Դրա համար էլ մենք չենք ցանկանում նման որոշումների ընդունում: Հուսով ենք, որ կհաղթի բանականությունը և չի ընդունվի մտահոգություն հարուցող որոշում: Բայց ինչ տեղի կունենա, եթե ամեն դեպքում ընդունվի: Մեծ հաշվով՝ ոչ մի բան: Նախորդ տարի նման որոշումներ ընդունել են մի շարք այլ երկրներ: Մեզ համար դա անիմաստ բան է, օրենքի ուժ չունեցող գործողություն: Եվ, այնուամենայնիվ, մենք կողմ չենք անիմաստ որոշումների ընդունմանը»,- նշել է Թուրքիայի վարչապետը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am