Կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին։ Պլանավորված է այդ հանդիպումն անցկացնել Թբիլիսիում։ Հանդիպմանը մասնակցելու են Վրաստանից Միխայիլ Ջանելիձեն, Թուրքիայից՝ Մևլյութ Չավուշօղլուն, իսկ Ադրբեջանից՝ Էլմար Մամեդյարովը։ Եռակողմ հանդիպումը նշանակված էր դեկտեմբերի 23-ին, սակայն չեղյալ էր հայտարարվել։
