Ֆրանսիան մտադիր է հասնել Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև լարվածության նվազմանը
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան մտադիր է հասնել Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև լարվածության նվազմանը։ Այդ մասին Էր Ռիադ կատարած այցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: «Ֆրանսիայի տեսակետն այն է, որ նա փորձի թուլացնել լարվածությունը»։ Այցի ընթացքում Ֆաբիուսը հանդիպումներ կունենա Սաուդյան Արաբիայի թագավոր թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզի ալ-Սաուդի և պաշտոնատար այլ անձանց հետ։ Ֆաբիուսի խոսքերով՝ հաջորդ շաբաթ Փարիզ կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որի հետ կքննարկվեն մի շարք հարցեր։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռոհանին հաջորդ շաբաթ մեկնելու է Իտալիա ու Վատիկան։
